Այնուհետև հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները՝ մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումների ուղեկցությամբ անցել են լայնածավալ հարձակման հարավային, հյուսիսային և հարավարևելյան ուղղությամբ: Այս պահին դեռ ընթանում են թեժ մարտեր ամբողջ նշված ճակատներով, հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ. Ճշտված տվյալներով՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցները, կարողացել են խոցել 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ՝այդ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ»:
«Ես առավոտյան եղել եմ նախարարությունում, ինչ կարողացա՝ այնտեղ ասացի, հիմա գնում եմ Գլխավոր Զինկոմիսարիատ»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ է Զինված ուժերի ղեկավարության հետ և վստահ է, որ Զինված ուժերի ղեկավարությունը գիտի՝ ինչպես կատարել իր առջև դրված խնդիրները.
«Իրադարձությունները շատ արագ զարգանում են, և պետք է հասկանանք, որ՝ և՛ ըստ էության, և՛ արդեն պաշտոնապես՝ ռազմական դրություն հայտարարելուց հետո, նշանակում է՝ պատերազմի մեջ ենք»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի սանձազերծած ռազմական գործողություններին, ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
168.am-ի հետ զրույցում, սակայն, «Իզմիրլյան» կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հերքեց տարածվող այդ լուրերը՝ նկատելով՝իրենք աշխատել են առանց որեւէ ակնկալիքի. «Իրավական, մասնագիտական եւ բարոյական տեսանկյունից մենք չենք կարող քննել ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի եւ Առողջապահության նախարարի որոշումները: Մենք աշխատել ենք առանց որևէ ակնկալիքի՝ հանուն մեր երկրի, հանուն մեր ազգաբնակչության»:
168.am–ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ադրբեջանցիները հատկապես այս շրջանում նման տեղեկություններ շրջանառում, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց. «Կարծում եմ՝ քանի որ արցախյան բանակցային գործընթացի շուրջ ինֆորմացիոն լուրջ վակուում է առաջացել, այսինքն՝ հայաստանյան հանրությունը շատ դոզավորված ինֆորմացիա է ստանում, նման պայմաններում ցանկացած ինֆորմացիա, որը գալիս է դրսից, բավականին արագ է տարածվում և դառնում քաղաքական օրակարգի թեմա»:
Մինչ հասարակության մեջ շարունակվում է հներ-նորեր, սևեր-սպիտակներ պայքարը, մինչ թիրախավորվում են նախկիններն ու նրանց զավակները՝ «կոռումպացվածի» պիտակավորումներով, նախկիններից սահուն անցում են կատարում նորերի շարքեր ու լուռ, առանց ավելորդ աղմուկի՝ դիրքավորվում արդեն նոր իշխանությունների թևի տակ: Տվյալ դեպքում խոսքը, մասնավորապես, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի մասին է, ով, ըստ ԶԼՄ տարբեր հրապարակումների՝ ՊԵԿ ամենակոռումպացված գործիչներից մեկն է եղել և կա:
Լրատվամիջոցներն օրերս կրկին անդրադարձան ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում առկա տարաձայնություններին: Անգամ կանխատեսում էին, որ 88 հոգանոց խմբակցությունում շուտով, բացի Արսեն Ջուլֆալակյանից, կլինեն նաև մանդատից ուրիշ հրաժարվողներ:
Ես հավատում եմ դրան… Որ չի հաստատելու, որովհետև վերջին օրերի այս հոգևարքը դրա նշանն էր. ՀՊՏՀ-ի անձնակազմի այդ պահվածքը դրա հստակ նշանն է, որ իրենք իմացել են, որ չի նշանակվելու:
168.am-ի հարցմանն ի պատասխան՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը քիչ առաջ հայտնեց իր դիրքորոշումը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործադուլի և դրանով պարտադրված դասադուլի վերաբերյալ:
«Տեղեկատվության ստուգման կենտրոնն» այսօր մի հրապարակմամբ անդրադարձել էր մամուլում, փորձագիտական շրջանակներում, քաղաքական ու հասարակական տարբեր հարթակներում այս օրերին քննարկվող թեմային՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ ուշացումով հղած շնորհավորանքին, մասնավորապես՝ գրելով. «Այս թեմայի շուրջ տեղի են ունենում վերլուծություններ՝ փորձ անելով դրան տալ որոշակի քաղաքական երանգ։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ առաջացած աղմուկը չի դադարում: Երեկ համալսարանի ռեկտորատը և ուսանողական խորհուրդը հանդես եկան չափազանց տարօրինակ հայտարարությամբ.
168.am-ը մեկնաբանություն ստանալու ակնկալիքով կապ հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ: Իրանի նախագահը շնորհավորե՞լ է արդյոք ՀՀ վարչապետին հարցին՝ նա խոստացավ պատասխանել ճշտելուց հետո, սակայն օրվա երկրորդ կեսից դադարեց անգամ պատասխանել հեռախոսազանգերին:
Մի քանի օր է՝ լրատվամիջոցներն ու փորձագետներն անդրադառնում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ հնչեցրած հայտարարություններին, որտեղ նա հերթական մեղադրանքների տարափն է ուղղում հայկական կողմին:
168.am-ն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն բողոքի ակցիա էր իրականացրել ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջով, որ կառավարությունը հաստատի «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքներն օրենքով սահմանված կարգով: Կառավարությունից ցուցարարներին տեղեկացրել էին, որ հարցը կզեկուցեն վարչապետին:
«Ինձ զանգահարել են համալսարանի աշխատակիցներ, որոնք տեղեկացրել են, որ համալսարանի ղեկավարության կողմից աշխատակիցներին հայտնել են, որ այսօր իրենք կամ համալսարան պետք է չգան, որովհետև դաս չի լինելու, կամ պետք է գան և մասնակցեն ցույցին: Ստացվում է՝ կիրառվել է վարչական լծակ, և, բնականաբար, եթե այդ վարչական լծակը կիրառվել է տարբեր ամբիոնների վարիչների, դեկանների կողմից, տրամաբանական է մտածել, որ համալսարանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացված գործողություններ են, որը, իմ խորին համոզմամբ՝ հանցագործություն է, որովհետև համալսարանի որևէ մակարդակի ղեկավար նման լիազորություն չունի: Իսկ դրա հետևանքով տուժում են ուսանողները, որոնք (նկարներ տեսա, որ հրապարակել են ուսանողները) այսօր գնացել են համալսարան և սպասում են դասախոսներին: Նշանակում է՝ խախտվել է ուսանողների կրթություն ստանալու իրավունքը»:
Նա ոչ միայն իր խոստումները չի կատարել, այլև բոլոր ոլորտներում վիճակն ավելի է վատացրել: Սա անլրջություն է, հասկանո՞ւմ եք: Եթե մի մարդու համար ձի նստելը, լայք հավաքելը, ձիուց իջնելը, ավտոմատ բռնելը… ամեն ինչը լայքի բան է՝ անլրջություն է հույս կապել այս կառավարության հետ ու իր հետ, և ես սա ասել եմ դեռ երկու տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը բերեց. Հիշո՞ւմ եք՝ ինչեր էր ասում՝ թռիչքային զարգացում, աննախադեպությունների մի շարան: Ո՞ւր է: 12 հատոր հանրագիտարանի չափ միայն իր գործի ու խոսքի անհամաչափության մասին կարելի է գրել»:
Հարցին, թե հայկական կողմն ինչ-որ սպասելիքնե՞ր է ունեցել, որ հիասթափեցնող է որակել Ի. Ալիևի հայտարարությունը, Անժլա Էլիբեգովան պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ առհասարակ ի՞նչ սպասելիքներ մենք ունենք Իլհամ Ալիևից, որովհետև իր հռետորաբանությունը տարիներ շարունակ նույնն է: Այսինքն՝ ի՞նչ դրական դինամիկա էինք մենք ակնկալում Ալիևից, որ մի հատ էլ հիասթափվել ենք՝ սա՝ մի կողմից, և երկրորդ՝ գնահատական տալ հուզականությանը, կարծում եմ՝ չարժե:
Դեռ անցյալ տարի ընդունվեց «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
168.am-ն իր տաղավարում հյուրընկալել է 1992-98 թթ. խորհրդարանի փոխնախագահ, Ղազախստանում և Ղրղզստանում նախկին դեսպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանին:
Արդեն 6 ամիս է՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող Հայաստանի հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիաներով իշխանություններին հիշեցնում են իրենց մասին: Ու որքան էլ մերձիշխանական ֆեյքերն ու գրագիրները նրանց փորձեն պիտակավորել ռուսաստանահպատակներ կամ Պուտինի վարձկաններ անուններով՝ փաստը փաստ է, այդ մարդիկ Ռուսաստանում լուծում են հացի խնդիր, ինչն այս պահին Հայաստանում հնարավոր չէ՝ անկախ հնչող լավատեսական խոստումներից:
Օրերս Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով զբաղվել սահմանադրական ճգնաժամով:
Հետհեղափոխական Հայաստանում նոր իշխանությունները գործուն քայլեր ձեռնարկեցին արդարադատության համակարգում իրենց պատկերացրած բարեփոխումների տեսլականն իրականություն դարձնելու համար:
Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը սեպտեմբերի 2-ից վերականգնվել է աշխատանքում: 168.am-ի հետ զրույցում նա մասնավորապես հայտնեց. «Անկեղծ ասած, դեռ չեմ պատկերացնում՝ ինչ գործընթաց է եղել: Նախարարը շատ անակնկալ կերպով հրամանը չեղյալ է հայտարարել. ենթադրում եմ՝ երևի թե համոզվեց, որ վերջին զանգի արարողություն չի եղել… Չգիտեմ, չեմ կարող ասել, ամեն դեպքում, նախարարի կողմից է չեղյալ հայտարարվել հրամանս, շատ շնորհակալ եմ, շատ տրամադրված սկսել եմ նորից աշխատել»:
Ցանկը բավականին հետաքրքրական էր՝ պոմպակայաններից զատ՝ այստեղ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, տեղ էին գտել նաև Հայաստանի նկարիչների միությանը պատկանող քարե և փայտե կառույցները և, ի թիվս այլ շինությունների, նաև Շողակաթի /Շորժայի/ համայնքապետարանին պատկանող մետաղյա ինչ-որ շինություն ու Ա.Ալիխանյանի անվան Ազգային ինստիտուտին պատկանող տարբեր մակերեսներով մետաղյա շինություններ:
Հանրակրթական հաստատություններում դասերի վերսկսմանը մնացել են հաշված օրեր, սակայն բազմաթիվ հարցեր դեռ մնում են խնդրահարույց՝ ինչպես սովորողների ու նրանց ծնողների համար, այնպես էլ՝ ոլորտի փորձագետների:
Թադևոս Ավետիսյանը ԱՎԾ զեկույցում որպես տնտեսության վիճակը բնութագրող ցուցիչ՝ առանձնացրեց հատկապես տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑ-ը. «ՏԱՑ-ը հունվար-հուլիս ամիսներին նվազել է 5 %-ի չափով, և շուրջ 10 % հուլիսը՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ: Այս 5 % նվազումը (հավաքական քիչ նվազումը) պայմանավորված է հունվար-փետրվար ամիսներին արձանագրված ՏԱՑ աճով. այլ կերպ ասած՝ համավարակի բերած հետևանքները շարունակում են առկա մնալ, և, իրականում, եթե այսպես շարունակվի, տարվա վերջում կունենանք ՏԱՑ-ի երկնիշ անկում՝ մոտ 10 %»:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ընդգրկված հարցերից էր նաև «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը, քանի որ կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն արձակուրդում էր:
Թուրք-ադրբեջանական օրեցոր խորացող համագործակցությունը, տարածաշրջանում ազդեցիկ խաղացող դառնալու թուրքական նկրտումներն ավելի նկատելի դարձան հատկապես վերջին ամիսներին, երբ թուրքական կողմը նույնիսկ պաշտոնական մակարդակով չթաքցրեց սեփական ծրագրերը:
Վերջին երկու տարիների ընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մի շարք հայտարարություններ բուռն քննարկումների արժանացան, դրանք թերևս կարող ենք բնութագրել հենց իր սիրելի բառով՝ «աննախադեպ»: