Ինչո՞ւ չեք նրա կնոջից հեռախոսը վերցնում, ինչո՞ւ չեք նրան հարցաքննում՝ պարզելու համար, թե ի՞նչ էր անում նա բունկերում․ Գեղամ Նազարյան

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանն այսօր Գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիայի ժամանակ դիմեց իրավապահ մարմիններին՝ շեշտելով, որ  նրանց վճիռներով որոշվում է  մեր երկրի ոչ միայն՝ այսօրը, այլ նաև վաղը՝ ապագան։

«Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ դուք ունեք ավելի կարևոր գործ,  քան իշխանությունը բռնազավթած, պարտության սիմվոլին անդադար պաշտպանելն ու պահելը։

Այսօր իշխանությունը մի մարդ, մի ուժ բռնազավթել է․ դատախազությո՛ւն, Ազգային անվտանգության ծառայությո՛ւն,  Քննչական ծառայությո՛ւն, ոստիկանությո՛ւն, դուք զբաղվեք այդ հարցով․ ինչո՞ւ եք աջակցում և դառնում հանցագործ՝ նրա հետ միասին։

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը մի քանի հրապարակում արեց․ ինչո՞ւ չեք զբաղվում Լելե Թեփեի խայտառակ օպերացիայի քաղաքական որոշման պատասխանատուին գտնելով, ձերբակալելով, չէ՞ որ այնտեղ առնվազն յոթ հարյուր հայ երիտասարդ սպանվեց մի հիմար և արնախում որոշման պատճառով, ինչո՞ւ չեք հետաքննում,  թե ինչ եղավ Շուշիում․ ինչպե՞ս հանձնվեց այդ քաղաքը, ինչպե՞ս այնտեղ մեր տղերքը մենակ մնացին, առանց պաշտպանության, ինչո՞ւ չեք այդ տականքին ձերբակալում, հարցաքննում, ինչո՞ւ չեք նրա կնոջից հեռախոսը վերցնում, ինչո՞ւ չեք նրան հարցաքննում՝ պարզելու համար, թե ի՞նչ էր անում նա բունկերում»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս