«Սրա ավարտն այն է լինելու, որ ինչ-որ մի խումբ, ինչպես 1998 թվականին գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ խոսելու, ասելու, որ քո տեսակետը մեզ համար ընդունելի չէ, և, ըստ էության, դրա արդյունքում նա հրաժարական տվեց՝ ճանապարհ բացելով եկող ուժերին, կարծում եմ՝ հիմա նման պրոցես է գնալու, որի արդյունքում գնալու են և Նիկոլին ասեն՝ սա է վիճակը»:
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է խուզարկությունը բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանում: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց փաստաբան Միհրան Պողոսյանը:
Վահե Դանիելյանն անդրադառնալով տարեսկզբից առկա խնդիրներին՝ արձանագրեց. «Ահավոր տարի էր. մեր տնտեսությանը կրկնակի վնաս հասցրեց թե՛ պատերազմը, թե՛ կորոնավիրուս: Որ քաղաքում քայլում եք, դուք էլ նկատած կլինեք, թե ինչքան են շատանում այն տարածքները, որոնք վարձով են տրվում: Այսինքն՝ ինչ-որ բիզնես է եղել, որը փակվել է: Կոնկրետ թվեր դեռ չեմ կարող ասել. Կադաստրի կոմիտեն կտա այդ թվերը, բայց երբ ուղղակի նայում ես, պարզ է դառնում իրավիճակը»:
«Այսօր Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ իրականացնում են անհնազանդության ակցիաներ, դավաճան Նիկոլի հրամանով մեր ընկերներից շատ շատերին՝ մի քանի հարյուրների, բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ: Այս քայլով Նիկոլ Փաշինյանը փորձում է ջլատել մեր պայքարը, բայց արդյո՞ք կստացվի նրա մոտ կասեցնել մեր պայքարը»,- Ֆրանսիայի հրապարակում ակցիայի մասնակիցներին դիմեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Երեկ, ով ականատես է եղել, այդ` չեմ էլ ուզում զորահանդես ասել…, դուք տեսնո՞ւմ եք նրանց հրճվանքը, նրանց պահվածքը, այսինքն՝ մենք ի՞նչ է՝ ամբողջ կյանքներս պետք է թուրքի առաջ կզած ման գանք, ժողվո՛ւրդ, մի հատ խելքի՛ եկեք, սթափվե՛ք, չի՛ կարելի: Ուղղակի չի՛ կարելի. ընկել ենք մի հատ հիմար խմբակի ձեռքը, և ամբողջ ազգը տուժում է: Արդեն հարց է գնում Սյունիքը հանձնելու մասին, սրանք ինչ-որ բաներ են փորձում անել:
«Հողատո՛ւ, հեռացի՛ր», «Հայրենիքը ծախո՛ւ չէ», «Դավաճա՛ն, հեռացի՛ր» կոչերով Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկից «Արժանապատվության երթ իրականացնող բազմաթիվ քաղաքացիներ շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ արդեն հավաքված բազմաթիվ քաղաքացիներ կային:
Էդ ուրիշ, որ Սուրեն Պապիկյանը կարող է շիշ բռնող Հայկ Սարգսյանով ձևավորել ինչ-որ փոքր աջակցության հանրահավաքներ: Երեկ տեսա ապարանցիներից մեկին, այդ ապարանցուն ես կպատասխանեմ մի օր: Բենզինի վրա նստած ինչ-որ ենթասպա մուննաթ է գալիս կուսակցությունների վրա՝ բա գայիք առաջնագիծ:
«Եթե ընդդիմությանը հաջողվի իր միջոցառումներին մարդկանց թիվն էապես ավելացնել, և կարողանա ճիշտ թիրախային, մասնավորապես` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վրա կոնկրետ բարոյաքաղաքական ճնշում ավելացնել, ապա կարող են ինչ-որ գործընթացներ տեղի ունենալ. արդյունավետությունը և իշխանափոխության հնարավորությունը կմեծանա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի նախաձեռնությամբ տեղի ունեցող անհնազանդության միջոցառումներին:
Դեկտեմբերի 10-ին Կենտրոնական բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 3.29 դրամով և կազմել 518.77 դրամ, եվրոյի փոխարժեքը՝ 2.95 դրամով և կազմել 627.92 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 0.03 դրամով և կազմել 7.06 դրամ:
Օրերս Արարատի արդեն նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը լուսանկար էր տեղադրել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ՝ գրելով. «Թե բա` Գարիկ Սարգսյանը Շուշիում չի եղել…»:
«Մեր ջոկատը եղել է 24 հոգի: Եղել ենք քիմիկների հետ՝ ավտոբուսների մեջ նստած: Անցել ենք 3 պոստ, ու մեզ չեն զգուշացրել (իրենք պոստ են կանգնում ու չեն ասում), որ դիմացներս թուրք է լինելու: Մենք գնում էինք սովորականի պես գործողություն կատարելու՝ իմանալով, որ էնտեղ կարող է լինի թուրք, բայց 10-20 հոգի (ու դա մեզ ասում են 100 տոկոսանոց տվյալ), ու մենք հասնում ենք այնտեղ, էդ 10-ը դառնում է 500, ու մնում ենք շրջափակման մեջ»,- Էջմիածնում անհայտ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ պատմեց նույն պատերազմի մասնակից կամավորական Դավիթ Կատանյանը:
«Ես մինչև վերջին պահը եղել եմ իմ զինվորականների մեջ, ես իրենց հետ միասին այդ նույն տերիտորիայի մեջ եմ ընկել՝ շրջափակման մեջ: Երկու օր հետո 22 զինծառայողների հետ միասին կարողացել ենք փրկվել ու դուրս գալ»,- Էջմիածնի զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն այսպես արձագանքեց այն անհայտ կորած զինծառայողների հարազատների քննադատություններին, որոնք պնդում էին, թե ինքն իր զինվորականներին լքել է մարտի դաշտում:
Անհետ կորած 34 զինծառայողների հարազատները կրկին Էջմիածնի զորամասի դիմաց են։ Նրանք սպասում են Պաշտպանության նախարարության ներկայացուցչին: Լրագրողի հարցին, թե ինչ տեղեկություն պետք է փոխանցեն՝ անհետ կորած զինծառայողի կինը՝ Մանյա Մելոյանը, պատասխանեց. «Այսօր սպասում ենք, որպեսզի գան ՊՆ-ից և Մուրադովի հայտնած տեղեկությունը մեզ փոխանցեն՝ մեր հարցի վերաբերյալ»:
168.am–ը տեղեկացրել էր, որ համացանցում և տելեգրամի ալիքներում տարբեր օգտատերերի կողմից տարածում է Երևան-Բաքու թռիչքի ուղեգծի սքրինշոթեր տարբեր ավիակայքերից:
«Հասկանալի է՝ հնարավորինս պետք է փորձենք այնպես անել, որ այս միջգերատեսչական խմբի արված աշխատանքը նույնպես տեսանելի լինի, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ ՀՀ սահմանից այս կողմ՝ դեպի մեր կողմ, որևէ բան զիջված չէ և զիջված չի կարող լինել:
«Ես Ձեզ ասում եմ՝ ճանաչելով Նիկոլ Փաշինյանին. Եթե այստեղ երեք միլիոն մարդ լինի, միևնույն է՝ Նիկոլ Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու: Մենք պիտի հասկանանք, որ երկիրը գտնվում է կորոնավիրուսի ծանր ճգնաժամի մեջ, իրենց ապաշնորհության մեջ Հայաստանը կորոնավիրուսի տեմպերով այսօր աշխարհում առաջատար է, մարդիկ հասկանում են, որ այստեղ նաև վտանգվելու է իրենց առողջությունը: Մենք ունենք հազարավոր ընտանիքներ, ովքեր սգում են իրենց որդիների մահը, հազարավոր ընտանիքներ, ովքեր չեն կարողանում գտնել իրենց որդիների դին»:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ստուգումներ է սկսել գործարար Գուրգեն Նիկողոսյանին պատկանող «Մոդուս Գրանում հոլդինգ»-ում: Ընկերությունը, որը նախկինում հայտնի էր՝ որպես «Մանանա գրեյ», մի քանի ոլորտում է բիզնես ծավալում՝ քարի հանքի շահագործում ու քարի մշակում, ընտանի կենդանիների համակցված կերերի գործարան, ալյուրի արտադրություն (այս հոլդինգի մեջ է մտնում Արմաշի ալյուրի գործարանը), և այլն:
Դեկտեմբերի 5-ին տեղեկություն եղավ, որ Արարատի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ ևս միացել են ՀՀ վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջին: Այս հայտարարությունը, ինչպես և ենթադրելի էր, շարունակություն ունեցավ:
168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ համացանցում և տելեգրամի ալիքներում տարբեր օգտատերերի կողմից տարածում է Երևան-Բաքու թռիչքի ուղեգծի սքրինշոթեր տարբեր ավիակայքերից:
Համացանցում և տելեգրամային ալիքներում տարբեր օգտատերեր տարածում են Երևան-Բաքու թռիչքի մասին տեղեկություն, ինչպես նաև՝ թռիչքի ուղեգծի սքրինշոթեր տարբեր ավիակայքերից:
Այսօր լրացավ ընդդիմադիր ուժերի կողմից վարչապետի հրաժարականի նախանշած վերջնաժամկետը: Վարչապետի հրաժարականը պահանջող մեծաթիվ խմբեր կրկին անհնազանդության գործողություններ իրականացրին՝ փակելով մի շարք փողոցներ: Ոստիկանության կողմից ողջ օրը պարբերաբար բերման էին ենթարկվում բողոքի ակցիաներին մասնակից քաղաքացիները: Բերման էր ենթարկվել նաև սփյուռքահայ հայտնի գործարար Հրաչ Ջաբրայանը:
Ազգային ժողովի պատգամավոր Գոռ Գևորգյանը դեռ անցյալ շաբաթ հայտարարել էր «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու և գործունեությունը որպես անկախ պատգամավոր շարունակելու մասին։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա խոսել է իր որոշման պատճառների մասին և պատասխանել հարցին, թե արդյո՞ք վարչապետը պետք է հրաժարական տա:
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը:
Առավոտյան անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել էին Էջմիածնի զորամասի դիմաց: Հիշեցնենք՝ նրանք մտել էին զորամասի տարածք և հանդիպել հրամանատար Արսեն Աբգարյանի հետ՝ նրանից պահանջելով հանել զինվորական համազգեստը և միանալ իրենց:
«Մենք կառավարություն չունենք, պետություն չունենք, որ երեխան գնաց, իր կյանքից գնաց, որ էսօր ոչ մեկին մի պատասխան չեն տալիս, չեն ասում՝ ամեն մեկը մի տան տղամարդ են, երեխեք ունեն: Երկու կոպեկ երեխու կաթի փողը կտրեցին»,- լրագրողների հետ զրույցում Էջմիածնի զորամասի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը՝ հավելելով, որ 72 ժամ հետո այդ զինծառայողները համարվել են անհետ բացակայող, և աշխատավարձներն այլևս չեն տրվել:
«Կհայտարարեի ստվերային կառավարություն: Կառավարության կազմը կհայտարարեի, տարածքը կնշեի՝ որտեղ է գործելու, և այդ կառավարությունը կսկսեր զուգահեռ աշխատել: Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի տարբեր մարզեր, համայնքներ կհամախմբվեին այդ կառավարության շուրջը, և ռեալ կառավարումը կանցներ այդ համաժողովրդական, ստվերային կառավարությանը: Փաստի առաջ կանգնեցվելով՝ իշխանությունը կփոխվեր ինքնիրեն»:
«Դա պարզ պոպուլիզմ է և իրավիճակի մանիպուլյացիա. փաստն այն է, որ այդ գործոնները կան, և փաստն այն է, որ մեր արժութային շուկան դուրս է եկել հավասարակշռությունից, և առկա են արժեզրկման ինտենսիվ ճնշումներ»:
ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ մեկնարկեցին խորհրդարանական լսումներ, նպատակը երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնել էր, որին, ի դեպ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չէին մասնակցում։ Նախ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու 13 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ։
Թուրքագետը խոսեց նաև անելիքներից. «Առաջինը՝ կարծում եմ՝ իրատեսություն, այսինքն՝ մեր բոլոր ծրագրերը պետք է կառուցված լինեն իրատեսության վրա, երկրորդը, գուցե կոպիտ հնչի, բայց ապատգիտացում ՝ վերլուծական և քաղաքական դաշտի ապատգիտացում, որովհետև այս վերջին տարիներին դիլետանտիզմը հոշոտել է այդ համակարգերը՝ բերելով նման հետևանքների: Այս նույն ամբիոնից խոսում էին լավ թուրքերի մասին և այլն. այդ բոլորը բոլորիս ծանոթ է, հայտնի է:
Մենք շատ ենք կարևորել արցախցի կանանց ու երեխաների կողմից աշխարհին Արցախում կատարվածի մասին պատմելը: Արցախի չճանաչված լինելու պարագայում մեր ձայնը լսելի դարձնելը շատ կարևոր ենք համարել: Մենք ցանկանում էինք, որ միջազգային կառույցները, որոնք ամեն կերպ անտեսում են Արցախի գոյությունը, հենց մեզնից լսեն դա: Մենք հրավիրել ենք բոլոր դեսպաններին, կառույցների ղեկավարներին Արցախ, որ մեր ուղեկցությամբ գան ու տեսնեն, թե ինչ է կատարվում: