Ալիևը շարունակում է հայատյացությունը խթանել և հակահայկականության առանցքի շուրջ փորձել պահպանել իր լեգիտիմությունը ներսում․ Էդգար Էլբակյան

«Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովում քաղաքագետ Էդգար Էլբակյանն անդրադառնալով Ադրբեջանում թուրքական ներկայությանը՝ նկատեց․ «Եթե դու մասնակցություն ունես որևէ երկրի ֆինանսական և բանկային շուկայում, դա միայն տնտեսական ներկայություն չէ․ դա նշանակում է՝ նաև քաղաքական փոխվստահության մեծ մակարդակ»։

Նա հիշեցրեց, որ Թուրքիան Ադրբեջանի երկրորդ առևտրային գործընկերն է և օտարերկրյա ուղղակի ներդրումներով դարձյալ երկրորդն է և զիջում է միայն Մեծ Բրիտանիային, և Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի տարածքով ունեն նավթագազային հոսընթաց, երկաթուղային հոսընթաց։

Քաղաքագետի հավաստմամբ՝ Թուրքիան շատ է ներխուժել Հարավային Կովկաս, ինչը չի կարող խնդիր չլինել Ադրբեջանի համար, և նրանք պետք է փորձեն բալանսավորել ՌԴ-ի միջոցով․ «Թուրքական ներկայություն՝ նաև ուղղակիորեն նշանակում է՝  Ռուսաստանին դուրս մղող ներկայություն։

Այստեղ Ադրբեջանի գործող իշխանությունը հասկանալի պատճառով հայտնվելու էր խնդրի մեջ. մի կողմից՝ նրանց լեգիտիմությունը կարող էր ժամանակի ընթացքում  կասկածի մեջ մտնել,  քանի որ դա կառուցված էր Ղարաբաղի վրա, իսկ  իրենք անձամբ հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մյուս կողմից՝ ընթանալու է պայքար՝ Թուրքիան իր մասնաբաժինն է ուզելու հաղթանակի հարցում օգնելու համար, Ռուսաստանն  ունենալով Ադրբեջանի, այսպես ասած, դե ֆակտո տարածքում ռազմական բազա, անընդհատ դրա մասին է հիշեցնելու, փորձելու է դրա վրա դիվիդենտներ քաղել»։

Ըստ նրա՝ Իլհամ Ալիևն այս հարցի  հեշտ լուծում է գտել. «Նա շարունակում է հայատյացությունը խթանել և հակահայկականության առանցքի շուրջ փորձել պահպանել իր լեգիտիմությունը ներսում, որովհետև հասկանալի է՝ եթե դրսից անընդհատ իրեն խփեն, և դա խարխլի իր լեգիտիմությունը, նա ներսում դրա կարիքը զգալու է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930