Վարդան Ֆերեշեթյան

Վարդան Ֆերեշեթյան

Գրող, թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյանն ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը: Մի շարք թերթերում («Անդրադարձ», «Մունետիկ», «Հայկական Ժամանակ») եղել է մշակութային էջերի հեղինակն ու խմբագիրը: Երկար տարիներ Ռադիո կոմիտեում վարել է «Ձայն մեծաց» հաղորդաշարը: 2008 թվականից «168 Ժամ» թերթում ներկայացնում է «Գրական շաբաթ» (որն այժմ տպագրվում է ամեն հինգշաբթի) մշակութային էջը: