
Սոս Գիմիշյան. Երազում եմ, որ Հրանտ Բագրատյանը միանա մեզ

Չորեքշաբթի օրը ՀԱԿ դաշինքի մաս կազմող հինգ կուսակցություններ հայտարարություն տարածեցին, որում կոչ էին անում դաշինքից դուրս եկած քաղաքական ուժերին միանալ իրենց ու վերսկսկել իրենց գործունեությունը:
ՀԱԿ կուսակցությունների միավորման մաս կազմող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ բանակցություններ են տարվել «Ազատություն» կոսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ, ով, իր խոսքով, արդեն երկար ժամանակ է՝ սառեցրել է իր հարաբերությունները դաշինքի հետ:
«Ես զրուցել եմ Բագրատյանի հետ, ասել է՝ դուք սկսեք ձեր գործունեությունը, կգա պահը, հիմա ինքը զբաղված է, նա որոշում կկայացնի կա՛մ դուրս կգա ՀԱԿ դաշինքից, կա՛մ կապասառեցնի իր հարաբերութունները: Անկախ իմ լավ հաբարեւթյուներից պարոն Բագրատյանի հետ, ինչպիսին էլ լինի նրա որոշումը՝ հարգանքով կընդունեմ: Չնայած՝ մեծ հույսեր ունեմ, երազում եմ, որ միանա մեզ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոս Գիմիշյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ապա Ս. Գիմիշյանն ասաց, որ ինքն անձամբ պատգամավորի հետ չի խոսել, բայց ինչպես իրենց է փոխանցել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Փաշինյանը «նորմալ, հարգանքով է» է վերաբերում նախաձեռնությանը:
Ս. Գիմիշյանը վստահեցրեց, որ բանակցությունների, կոնսուլտացիաների միջոցով իրենք կանեն հնարավորը ՀԱԿ կուսակցությունների դաշինք բերելու նաև «Այլընտրանք» նախաձեռնությանը: Իսկ ինչ վերաբերում է ՀԺԿ-ին, ապա Սոս Գիմիշյանն ասաց, թե իրենք կապի մեջ են ՀԺԿ-ի հետ, պարզապես վերջինս չի մասնակցում նիստերին:
Նա անդրադաևձավ նաև ՀԱԿ անդամ «ՄԻ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանի հայտարարությանը, որտեց նա կոչ էր անում հետ կանչել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանին, Գագիկ Ջհանգիրյանին և Արամ Մանուկյանին:
Ըստ Գիմիշյանի՝ Թորոսյանի հայտարարությունը շատ արմատական է և ինքը չի գտնում հարցի իրավական լուծումներ. «Եթե իրավական լուծում լինի, կարող ենք քննարկել այս հարցը: Եթե ՀԱԿ կուսակցցությունների միավորման մաս կազմող ուժերից մեկը բարձրացնի այս հարցը, մենք հո չե՞նք փակելու բերանը, քննարկելու ենք: Մենք պարտավոր ենք հարգել ցանկացած կուսակցության կարծիք ու քննարկել ցանկացած թեմա, որը կբարձրացնեն նրանք: Բայց որոշումները պետք է միասնաբար ընդունեն»: