Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ գնահատական չի տվել Րաֆֆի Հովհաննիսյանին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բազմիցս նշեց, որ իրենց քննադատությունը ուղղված է միայն իշխանությանը և ոչ երբեք ընդդիմադիր ուժերին:

Այս առնչությամբ 168.am-ը հետաքրքրվեց, թե ՀԱԿԿ համագումարի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, մասնավորապես այն հատվածը, թե՝ ապրիլի 9-ին միանար «Ժառանգությանը»՝ ի՞նչ աներ, գնար Վովա Գասպարյանի հետ աղոթե՞ր, ինչն իր մանկության երազանքը չի եղել Վովա Գասպարյանի հետ աղոթելը, արդյոք քննադատություն չէ՞, ինչպես հակված են մտածել «Ժառանգություն» կուսակցության մի շարք անդամներ, պատասխանեց.  «Լևոն Տեր-Պետրոսյանը պարզապես ասել է, թե ինչու չի միացել: Եթե դա համարում եք քննադատությո՞ւն… Չի՞ աղոթել: Փաստը եղել է, չէ՞: Նա պարզապես խոսել է այդ փաստի մասին, և որևէ գնահատական չի տվել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930