Զարուհի Փոստանջյան. Ապրիլի 9-ին մենք խնդիր չենք ունեցել գրոհել Բաղրամյան 26-ը
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական համաժողովի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա հորդորեց ժողովրդին զինվել համբերությամբ: «Նախկինում մեզ թվում էր, թե ամեն ինչ կարող ենք արագ-արագ ստեղծել, բայց պետության կերտման դժվար գործընթացը չէր կարող լիներ ապրիլի 9-ին»,- նշեց նա:
Ապրիլի 9-ը, նրա խոսքով, իրենց համար խնդիր չի ունեցել «գրոհել Բաղրամյան 26-ը», որովհետև «այդ դեպքում չէինք կարող ունենալ մեր երազած պետությունը»: Նա նշեց, որ այդ օրն իրենք պարզապես ուզում էինք անցնել նախագահական նստավայրի դիմացով ու անցան:
Զ. Փոստանջյանը նշեց, որ իրենց շարժման ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ իրենց են միացել նաև երիտասարդները, իսկ առաջնորդն էլ իրենց տանելու է ամենանվազագույն հանգրվանին: «Մենք ունենք կեղծ պաշտոնյաններ, իշխանավորներ, ում մենք չենք ճանաչում: Սա էլ է շատ կարևոր, որ մենք նրանց չենք ճանաչում: Բայց իրենց ճանաչում են պետության ներկայացուցիչները, որոնք Նոր Հայաստան պետության դաշնակիցները չեն: Իսկ մենք պետք է այնպես անենք, որ նրանք դառնան Նոր Հայաստանի դաշնակիցները»: