ՀՅԴ. Պետք է փոխենք քաղաքապետին

«Անի Պլազա» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական համաժողովի ժամանակ իր ելույթում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձավ նաև Երևանի ավագանու ընտրություններին:

Նա նշեց, որ թեպետ ընդդիմադիր ուժերն ընտրություններին մասնակցեցին առանձին-առանձին, բայց նկատեց, թե «ամեն ինչ դեռ կորած չէ»:

Ըստ նրա ՝ իշխանությունն ամեն ինչ անում է ավագանու ընտրությունները «կենցաղ-սպասարկման հարցեր լուծելու մի միջոցառում» ներկայացնելու համար: Սակայն, ըստ Ռուստամյանի, երևանցին քաղաքական բարձր գիտակցություն ունի: «Որպեսզի հինգ տարի չսպասենք, պետք է փոխենք քաղաքապետին: Ընդդիմադիր քաղաքապետի առկայությամբ շատ բան կփոխվի: Մի բան է առանց այդ լծակի, մի բան է՝ ընդդիմադիր քաղաքապետով: Այդ դեպքում, օրինակ, ընդդիմադիր քաղաքապետը չի արգելի հանրահավաքներ, երթեր անցկացնել: Իսկ գործող քաղաքապետը դա արգելում է: Իրենք կատարում են իրենց վերադասի հրամանները, որովհետև նա նշանակված, ոչ թե ընտված քաղաքապետ է»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930