Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվեց, որովհետև կար հասարակության դեգրադացիայի, համատարած տգիտության խնդիր:
Տիգրան Քոչարյանի խոսքով՝ նոր խորհրդարանում ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին կարող է պարտադրել համերաշխություն, ոչ թե հակառակը. «Խորհրդարանական ընդդիմության դաշտը ամբողջությամբ վերաֆորմատավորվել է, և այստեղ Նիկոլ Փաշինյանը երբևէ ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Արթուր Վանեցյան-Սերժ Սարգսյանին որևէ բան չի կարողանա պարտադրել, վախեցնել, կաշառել, ստիպել, կամ ինչ-որ բան անել, ինչպես դա անում էր ստոկհոլմյան սինդրոմով տառապող Էդմոն Մարուքյանի հետ կամ փորձելով ճնշել Գագիկ Ծառուկյանին՝ անընդհատ դիպչելով նրա բիզնեսներին:
Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաք էր հրավիրել, որի ժամանակ ասաց, որ իրենք մեկնում են համերաշխության ձեռք բոլոր նրանց, ում հետ ունեցել են հակասություն: Բայց նույն հանրահավաքի ժամանակ նրա թիմակիցների հայտարարությունները և, դրանից հետո, ֆեյսբուքյան գրառումները լրիվ այլ հռետորաբանություն ունեն, օրինակ՝ նախկին դիջեյ էդուարդ Աղաջանյանը գրել էր, թե «ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց»: Գագիկ Համբարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված այս հակասությունը:
Սահմանադրագետ, իրավապաշտպան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն իր խմբով դիտորդական առաքելություն է իրականացրել Երևանի մի քանի ընտրատեղամասերում:
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը 4/35 ընտրատեղամասում քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է, և բոլոր իրենց քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն. «Նրանք հասկանում են, որ այլևս երբեք Հայաստանում վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունեն, ուստի, վերջին ճիգերն են գործադրում՝ իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»:
«Ակնհայտ է, որ մենք քվեարկում են հանուն համերաշխության, վաղը երկրում հաշտությունը վերականգնելու համար»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համար Էդմոն Մարուքյանը:
Մենք ստացել ենք տեղեկատվություն, որ մի շարք տեղամասերում «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների վրա կան կապույտ գույնի նշումներ։ Որոշ ընտրական տեղամասերում դրանց թիվը հասնում է մինչև 300-ի։ Մենք այս պահին ԿԸՀ ուշադրությունն ենք հրավիրում այս հանգամանքին, որ հստակ տրվի պարզաբանում, որ սա չի կարող հիմք լինել քվեաթերթիկների անվավերության համար։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ երեք տարի առաջ մենք ունեինք անվտանգության համակարգ, պաշտպանված երկիր, իսկ երեք տարվա ընթացքում, նրա գնահատմամբ՝ ամեն ինչ հետևողականորեն քանդվեց:
«Երբ թողնում ենք՝ լսարան մտնի մի անհայրենիք և չկայացած դասավանդող, նրանք կարող են այնպիսի սերմեր ցանել, որոնց պտուղները կործանարար կլինեն երկրի համար: Եվ փաստացի, որոշակի բացթողումների արդյունքում կան այնպիսի դասավանդողներ, որոնք այնպիսի ապազգային տարրեր են ներդրել, որ մեր երիտասարդներից ոմանք դարձել են հակահայկական քարոզչության տարրեր: Այս իրավիճակը պետք է շտկվի հունիսի 20-ից հետո»:
Արթուր Համբարձումյանի խոսքով՝ գործող իշխանության շատ ներկայացուցիչներ եղել են նախկին իշխանությունների լաքեյները. «Օրինակ՝ Պապիկյան Սուրենը ժամանակին էնքան հմայված էր ՀՀԿ գործունեությամբ, որ ցանկանում էր անդամագրվել այդ կուսակցությանը: Սա նախկինի լաքեյի տակ մտնո՞ւմ է, թե՞ ոչ: Արարատ Միրզոյանն իր բերանով հաստատում է, որ եղել է նախկին, իրենց ասած՝ մարդակեր ռեժիմի հատուկ ծառայության գործակալը: Սա հիմա նախկինի լաքե՞յ է, թե՞ ոչ: Գագիկ Մելքոնյանը նախկին ռեժիմի լաքե՞յ է, թե՞ ոչ:
«Որ մարզ, որ քաղաք այցելում է Նիկոլ Փաշինյանը՝ այնտեղ ծեծկռտուքներ, հաշիվների պարզում է լինում՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ Գռզոյի ախրաննիկների մասնակցությամբ: Իրավապահ համակարգն այդ պահին զբաղված է կապիկությամբ և ոչ թե ՀՀ ներքին անվտանգությունն ու կայունությունն ապահովելով: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի հիստերիայի նոպաների ծափահարություններն ապահովելու համար ուղղակի քաղաքացիական հագուստով հազարավոր ոստիկաններ են բերվում ցույցերի, որպեսզի գոռան՝ Նիկոլ, վարչապետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ սա է այն պետությունը, որը թողեց Նիկոլ Փաշինյանը:
168TV-ի «Բլից հարցում» հաղորդման հարցերին պատասխանում է ՀՀԿ անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Գրիգորյանը:
168TV-ի «Բլից հարցում» հաղորդման հարցերին պատասխանում է դիրիժոր Վահե Բեգոյանը:
168TV-ի «Բլից հարցում» հաղորդման հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանը:
«Դա պարզ առևտուր էր. 15 գերիները հենց այնպես հետ չեկան, Ադրբեջանին տրվեց բավականին լուրջ քարտեզ, որի դիմաց կարելի էր գոնե բոլորին հետ բերել: Այս առումով՝ ես չեմ կարծում, թե դա գոնե գիտակից մարդկանց մոտ ինչ-որ կերպ կփրկի Փաշինյանի վարկանիշը, իսկ նրա վարկանիշը ուղղակի ազատ անկման մեջ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյանը:
«Սրանք ինչքան լինեն իշխանության, այս վիճակը շարունակվելու է, այլ վիճակ չի կարող լինել: Ես արդեն մի քանի օր է՝ այդ օրինակն եմ բերում. Ես եղել եմ Սյունիքում՝ Տեղ գյուղում, սա սահմանամերձ խոշորացված համայնք է, միայն այդ համայնքից 350 հեկտար գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ստույգ թվեր չգիտեմ՝ Գեղարքունիքից ինչքան է գտնվում, բա այդպես է լինելու»,- Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հունիսի 7-ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը. Իշխող կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում երեկ հայտարարեց, որ եթե պետք լինի, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հունիսի 21-ին կհավաքվի Հանրապետության հրապարակում, և բոլորին հատ-հատ դուելի կկանչի. «Կասի՝ եկեք, դուել էիք ուզո՞ւմ՝ եկեք՝ տեսնենք ձեր դուելը»: Այսօր էլ Թալինում Փաշինյանը կոչ արեց պատրաստվել քաղաքացիական վրեժի:
«Այսինքն՝ իշխանությունները մտածում են, որ ոչ թե իրենց պետք է որևէ բան անեն, այլ ՀԱՊԿ-ն պետք է գործողություններ իրականացնի, որպեսզի թույլ չտա, որ ադրբեջանցիներն առաջխաղացում ունենան: Հետևաբար, հնարավոր է նաև սրանով բացատրել այն, որ վերջին 6-7 ամսվա ընթացքում բացարձակապես ոչ մի աշխատանք չի իրականացվել: Այսինքն՝ իրենք իսկապես կարծում են, որ այստեղ ՀԱՊԿ հովանոցը տարածվում է, և մենք անվտանգության երաշխիքներ ունենք, բայց իրականում իրավիճակը այլ է այն առումով, որ եթե դու ոչ մի քայլ չես ձեռնարկում, ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն չեն կարող գալ և քո ամեն մի թփի, ծառի, անգամ լճի 30 տոկոսի համար որևէ բան անել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Ներողություն խնդրում են այն ժամանակ, երբ ահագին բան ճիշտ են արել և մի ներողությամբ ուզում են որոշ մեղքեր քավել, բայց սա ոչ թե որոշ մեղք է, այլ հանցագործություն: Հանցագործության համար ներողություն խնդրելն անիմաստ գործ է: Հանցագործության համար պետք է պատասխան տան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը՝ անդրադառնալով դիահերձարանի հատակին պոլիէթիլենային սպիտակ տոպրակների մեջ՝ զոհված զինվորների մասունքներն իրար վրա լցնելու համար Առողջապահության նախարարի պաշտոնակատարի ներողություն խնդրելուն:
«Մի մարդ, որ իրեն երկրի ղեկավար է համարում և իր երկրին առնչվող բանակցություններին անգամ չի կարողանում մասնակցել, այդ մարդը ամենամեծ երևակայությամբ անգամ պետք է չկարողանար իրեն երևակայել այս երկրի ղեկավար: Իսկ նրանք, ովքեր համարում են, որ այս մարդը իրենց ղեկավարն է, կարող են շատ հանգիստ իրենց ղեկավարի հետ գնալ և ապրել իրենց կիրթ և կառուցողական ընկերոջ երկրում, այս երկիրը իրենց տեղը չէ»:
Նիկոլ Փաշինյանը երբեք պատահական բաներ չի անում, և ես չեմ կիսում այդ մարդկանց խոսքերը կամ կոչերը, ովքեր ասում են, որ նա ադեկվատ չէ, հոգեկան խանգարումներ ունի: Ըստ իս՝ ինքը գիտակցված կատարում է յուրաքանչյուր քայլ, նույնիսկ, երբ ինքը փորձում է ցույց տալ, որ ադեկվատ չէ, դա ևս կատարվում է գիտակցված: Ինչքան էլ մեզ համար անընդունելի են Արցախի իշխանությունները, միևնույն է՝ երեկվա նրանց չհրավիրվելը փաստում էր, որ Փաշինյանը առաջինը՝ թշնամուն, երկրորդը՝ աշխարհին ցույց տվեց, որ չի ընդունում Արցախի սուբյեկտայնությունը: Եվ միանշանակ, այն փաստաթուղթը, որի մասին խոսվում է, դրանով Փաշինյանը ճանաչելու է Ադրբեջանի ամբողջականությունը: Եթե ճանաչի Ադրբեջանի ամբողջականությունը, դրանով կփակի Արցախի հարցը:
«Նրանց քայլերը համապատասխանում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մտածված ծրագրերին: Ես ուղղակի բոլորին խնդրում եմ՝ մի թերագնահատեք, մի ասեք՝ նրանք չեն կարողանում, անմիտ են և այլն: Դա շատ հասուն մտքի և այլ ազգի անվտանգության համար հոգացող անձինք են: Հիմա դուք հասկանո՞ւմ եք՝ ինչու պետք է սկզբից Արցախը տային, որովհետև Հայաստանի սահմաններն այսպես քայքայելը հնարավոր չէր լինի, եթե Արցախը չհանձնվեր: Խնդիրը եղել և մնում է՝ Հայաստանը ուղղակի ենթարկել, նախ և առաջ, թուրք-ադրբեջանական ռազմավարական նպատակներին հասնելու համար, երկրորդ՝ պարզապես դարձնել Թուրքիայի ազդեցության և ենթակայության ներքո գտնվող մի տարածք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Մեր երկիրն ուներ Նիկոլ անունով մի ղեկավար, որը խոստովանել է, որ մանկության իր ամենասիրելի զբաղմունքը մորթվող խոզի աչքերին նայելն է: Հասկանո՞ւմ եք՝ ով է ղեկավարում այս երկիրը, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ում հետ գործ ունենք: Իսկ գուցե հիմա ինքը նոր հոբբի ունի՝ նայել զոհվող զինվորի, գերեվարվող զինվորի աչքերին: Մենք ազգովի մեծ մեղք գործեցինք 2018թ., չիմանալով՝ ինչ-որ մեկին բերեցին՝ նվիրեցինք աթոռը: Այո, ընդունենք, որ կա թուրք-ադրբեջանական գործակալական ցանց, բայց ժողովուրդն էր մոլագարության աստիճանի գոռում՝ Նիկոլ, վարչապետ, երբ չգիտեր ո՛չ այդ մարդու ընտանիքին, ո՛չ նրան, ո՛չ նրա մտածողությունը, չգիտեր, որ նրա գերագույն և միակ արժեքը փողն է, որի կենացը ինքը սիրում է խմել»:
Ստացվում է, որ «Արմենիա» կայքի անվանումով բացվել է կեղծ էջ՝ Ֆեյսբուքում, որը տարածում է բացառապես ատելություն և վիրավորանք՝ ուղղված ընդդիմադիր գործիչներին:
Ի՞նչ տարածքային զիջումների են պատրաստվում գնալ ՀՀ իշխանությունները
«Այս պահին, երբ հավանականությունը շատ մեծ է, որ Նիկոլ Փաշինյանը չի վերընտրվելու և Հայաստանում չի վերարտադրվելու իրենց թուրքահպատակ իշխանությունը, թշնամին փորձելու է հնարավորինս կորզել, պոկել ՀՀ-ից: Այն փաստաթուղթը, որ մեզ այս պահին պարտադրվում է, և ՀՀ օկուպացիոն իշխանություններն էլ բավականին ինքնավստահ, լկտի ձևով ասում են, որ իրենք ստորագրելու են, և դա 100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից, փաստացի ստորագրելու են 2 կապիտուլյացիոն համաձայնագիրը թշնամու հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ 2 շատ մեծ վտանգ է տեսնում:
«Ընտրությունների չեղարկման մասին սկսել են խոսել այն ուժերը, ովքեր հասկացել են, որ իրենք չեն անցնելու ԱԺ. Խոսքը «Լուսավոր Հայաստան»-ի, Արա Աբրահամյանի «Մեր տուն, Հայաստան», Արտակ Թովմասյանի մասին է: Այսինքն՝ փոքրիկ Նիկոլներ են ձևավորվում, էն ժամանակ, որ ասում էր՝ կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, հիմա էլ այս ուժերը ասում են՝ դե, մենք չենք անցնում, ուրեմն՝ ընտրությունները պետք է չեղարկել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Զարմանալի է, չէ՞, երբ ադրբեջանական զորքերն իր իսկ ասելով (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ռ.Մ.)՝ 500-600 հոգով արդեն հանգիստ ճեմելով զբոսնում են ՀՀ տարածքում, ինչո՞ւ են մարդիկ դրանից աղմուկ բարձրացնում: Կարծես թե դա արդեն դարձել է նորմալ, մեզ փորձում են համոզել, որ դա նորմալ է, ոչ մի արտասովոր բան չկա, որ մեր զինվորներին ծեծում են, իրենց ձեռքից զենք են խլում, և բացարձակ անօրինական ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում, մեր տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններ, որոնք մնում են անարձագանք, իշխանությունները դրան մնում են անհաղորդ և տպավորություն են փորձում ստեղծել, որ այդպես էլ պետք է լինի»:
«Էդ մարդիկ հակապետական մարդիկ են: Բա, 30 տարի ազատագրված տարածքների և Ղարաբաղի կեսը տվել են, փաստացի: Ես ինձ չեմ հղում անում, իրանց հրապարակային հայտարարություն… ինչի՞ չեն հրապարակել: Բա, էդքան պատգամավոր եք եղել, պարոն Մարուքյան, ինչի՞ մի անգամ չեք հելել-ասել՝ հրապարակեք, ի՞նչ եք բանակցում այդտեղ: Մի անգամ ինչի՞ չեք ասել»:
«Ասում են՝ ԱԳՆ-ն տեղյակ չէ. այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ խողովակներով, ես ո՞նց եմ ստանում դա, կարո՞ղ է մեկը բացատրել: Դա տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, դեսպանատունը ուղարկում է նախարարություն՝ նախարարին, նախարարն էլ ուղարկում է ինձ: Հիմա այնպիսի ժամանակներ են, մարդիկ, եսիմ, երևի Միշիկի անուն լսելիս՝ ոտները թուլանում են, ասում են՝ մենք չենք, մենք չենք»,-ԱԺ-ում այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի այն հայտարարությանը, թե տեղյակ չէ՝ ինչ փաստաթղթի մասին է խոսքը: