«Ղարաբաղաադրբեջանական սահմանին վիճակը համեմատաբար նորմալ է»,- այսօր մեկնարկած Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը:
«Համաժողովի օրակարգը խիստ հագեցած է, այն ներառում է Հայրենիքի անվտանգության և պաշտպանության, արտաքին քաղաքականության, տնտեսության զարգացման և հայապահպանության հիմնախնդիրները: Որքանով համաժողովը կլինի կազմակերպված, գործնական և արդյունավետ՝ կախված է այստեղ ներկա գտնվող յուրաքանչյուրից»։
«Ես նման բան չէի ասի, ես չգիտեմ՝ պարոն Փաշինյանն ինչ նկատի ուներ, բայց, այնուամենայնիվ, Սփյուռքի մասնակցությունը և բարոյական աջակցությունը շատ զգալի էր ու շատ կարևոր»,- ասաց Արտակ Զաքարյանը:
168.am-ի հարցին՝ Հայաստանը պատրա՞ստ է հայրենադարձության համար, նա այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հայրենադարձներն էլ պետք է պատրաստ լինեն հայրենադարձության, և գալու է դրա ժամանակը, վստահ եղեք: Եվ ոչ միայն հայրենադարձության, այլ նաև շատ ավելի վեհ ազգային գաղափարների իրականացման, որոնք մենք դարերով երազել ենք»:
«Հայաստանի համար С-400-ների վտանգի մասին խոսակցությունները չափազանցված են, որովհետև դա հակաօդային պաշտպանություն է։ Հայաստանի կողմից Թուրքիան հակաօդային պաշտպանության կարիք չունի, որովհետև նման վտանգ իրեն չի էլ սպառնում հայկական կողմից»։
Կալանավորվել է փաստաբան Գայանե Գալոյանը։ 168.am-ի հետ զրույցում «Փաստաբանների պալատից» հաստատեցին այդ տեղեկատվությունը։
«Չգրված օրենքներ կան. եթե որևէ կուսակցություն անհաջողության է մատնվում ընտրությունների ժամանակ, ապա շատ բնական է, որ նրա ղեկավարը հրաժարական է տալիս։ Ցույց տվեք Հայաստանում բազմիցս ձախողված քաղաքական կուսակցության առաջնորդի, որը հրաժարական է տվել։ Նման բան չկա»։
Իշխանյանի խոսքով՝ ազատության ձգտումը գալիս է մշակույթից, պատմությունից, կրոնից. «Կան քաղաքական ազգեր, որոնց համար ժողովրդավարությունն արժեք չէ, բայց նրանք զարգանում են։ Արևելքի շատ երկրներ այդպիսին են, բայց մերը ո՞րն է։ Ժողովրդավարությունը ենթադրում է քննադատություն, քննադատություն ընդունել, բայց դա չընդունել՝ որպես թշնամանք»։
«Մենք կաջակցենք Հայաստանի կառավարությանը` ներգրավելու նոր եվրոպական բիզնեսներ դեպի Հայաստան»։
«Դա հիմնված է այն փաստի վրա, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Սակայն Հայաստանն օգտվում է GSP+-ի արտոնություններից, և մեծ քանակությամբ ապրանքատեսակներ կամ մաքսատուրք չունեն, կամ շատ ցածր մաքսատուրքով են»։
«Մեր ցանկությունն է՝ բաց անել Հայաստանի դռները Եվրոպայի համար, որպեսզի նրանք չդիտարկեն Հայաստանը՝ որպես էկզոտիկ երկիր, այլ համարեն՝ որպես մոտիկ և բարեկամ երկիր։ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի ամենամեծ արտահանման երկիրը»։
«Մենք մեկ ընդհանուր խնդիր ունենք՝ շատ ենք պարփակված մեր մեջ։ Լավագույն ձեռքբերում ենք համարում համալսարանի հավաստագրումը, չնայած, որ դա սովորական երևույթ է ցանկացած լուրջ համալսարանի համար»:
«Մեր որդեգրած քաղաքականությունը բարձրագույն ուսումնական համակարգում ընդգրկվածության մեծացումն է։ Այսինքն՝ մենք արդեն իսկ կարիք ենք ունենում ոչ միայն միջին մասնագիտական կամ հանրակրթական ուսումնական հաստատություն ավարտած շրջանավարտներով համալրել, այլ այսօր շուկայի պահանջներն այնքան են բարձրացել, որ բարձրագույն կրթության վրա է շեշտադրում արվում»։
«Քննական մտածողությունն անհնար է դասավանդել, դա լինում է որևէ դասավանդման գործընթացին զուգահեռ տրվող արդյունք։ Քննական մտածողության զարգացմանը հնարավոր է հասնել դասավանդման ակտիվ մեթոդաբանության շնորհիվ։ Իսկ դա ենթադրում է, որ նախ պետք է բովանդակությունը լինի հետաքրքիր, և ցանկացած տեսություն ներկայացնելիս՝ դասախոսը պետք է այնքան պատրաստված լինի, որ կարողանա իրական կյանքից օրինակներ բերել, և դասախոսությունները չլինեն միակողմանի»։
«Վերնիսաժի» մոտակայքում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
168.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ Վերնիսաժի մոտակայքում սպանվածի ինքնությունը պարզվել է:
«Օրինակ՝ իմ ծանրաբեռնվածությունը ԵՊՀ-ում 0.25 դրույքով պակասեց, և այդպես՝ բազմաթիվ դասախոսների։ Հաջորդ տարի շատ ավելի ծանր է լինելու իրավիճակը, լինելու է ծանրաբեռնվածությունների նվազում, ոմանք նաև կորցնելու են աշխատանք»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանին՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, հետաքրքիր կլինի Հայաստանի միջոցով ծանոթանալ իրանական հնարավորություններին, և չի խանգարի հայ-իրանական համագործակցությանը։
«Սահմանդրությունը փոխում են՝ իրականացնելու երրորդ ժամկետ գնալու համար։ Ինչ վերաբերում է ԵՏՄ երկրներում էներգակիրների գներին, ապա ես նայել եմ՝ բոլոր երկրներում մեզ մոտ էժան է։ Ամենաթանկը օգտագործում է Հայաստանը թե՛ էլեկտրաէներգիան, թե՛ գազը»։
ավիթ Տոնոյանը հաստատեց՝ կառավարությունն ԱԻՆ տեխնիկական անվտանգության ՊՈԱԿ-ին տրամադրել է որոշակի գումար, ընդ որում՝ երկու անգամ. «Դա եղել է որոշում, որով «Նաիրիտի» աշխատակիցները, որոնք իրականացնում են անվտանգություն այդ գործարանում, շարունակեն վարձատրվել: Դա եղել է վարձատրության փոխհատուցում։ Վերահսկողության որևէ լծակ ես այնտեղ չունեմ»։
«Տնտեսական բաղադրիչը չափազանց կարևորել ենք մարզպետների հաշվետվության մեջ։ Հայտարարել ենք, որ գնահատման համար շատ կարևոր են աշխատատեղերի ստեղծումն ու ներդրումները։ Գյումրու և բոլոր մնացած համայնքների նկատմամբ մեր վերաբերմունքը լինելու է չափազանց ուշադիր»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Չեմ կարող պատասխանել, թե շրջափակման դեպքում պաշարները բավարար կլինե՞ն, թե՞ ոչ, բայց, իհարկե, հաշվի առնելով ձեր պատգամավորական կարգավիճակը՝ առանձին կպատասխանեմ այդ հարցին»։
«Ռեեստրի ստեղծումը 1-2 տարի կտևի, որից հետո մենք նախատեսում ենք, որպեսզի մթերողի և խաղող արտադրողների տվյալները նույն բազայում գրանցվեն։ Դրանից հետո հստակ կերևա՝ ինչքան խաղող է արտադրվել և ինչքան է մթերվել»։
««Հյուսիս-Հարավ» մայրուղու առաջին տրանշի աշխատանքներն ավարտված են, բայց դեռ երաշխիքային սպասարկման մեջ է և վճարված չէ վերջին 3 մլն-ից մի քիչ ավելին։ Ինչ թերություն կա՝ կապալառուն այսօր ուղղում է»,- ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
«Որևէ բուժօգնության անընդհատության խախտում չի լինելու։ Մինչև համընդհանուր ապահովագրությունը չլինի՝ գործող ծրագրերն այս կամ այն կերպ գործելու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը։
«Մեր հասարակության զգալի զանգվածը, գիտակցելով բուժօգնության անհրաժեշտությունը, չի դիմում բժշկի։ Դրա մասին են վկայում նաև պաշտոնական վիճակագրության տվյալները»:
«Հայաստանի արտահանողների կեսից ավելին օգտվում է այս համակարգից։ Համակարգը շատ կարևոր է մեր գործարարների համար, որովհետև դա նպաստում է ֆինանսական ռոսուրսների տնտեսմանը, մեր տեղական ծագում ունեցող ապրանքների՝ ամերիկյան շուկայում ավելի մատչելի գներով իրացվելուն»։
«Հայաստանում որպես դեսպան պաշտոնավարելու ընթացքում ինձ համար գերակա խնդիր է եղել տնտեսական և առևտրային կապերի ամրապնդումը մեր երկրների միջև»:
Դրա դիմաց Հայաստանի ղեկավարությունն ինչ-որ պահանջներ պետք է ներկայացնի կամ ինչ-որ կոմպրոմիսի գնա։ Թե դրա դիմաց մենք ինչ կարող ենք ստանալ, իհարկե, դա Հայաստանի քաղաքական իշխանության որոշելիքն է։ Բայց եթե Թուրքիան մտնի ԵՏՄ ու մենք դուրս չգանք ԵՏՄ-ից, դրա նախապայմանը պետք է լինի Թուրքիայի հետ սահմանի բացումը:
«Մենք երբևէ չենք տեսել, որ համանախագահ երկրներից մեկը մյուսից տարբեր կարծիք ասի։ Սա չափազանց կարևոր է, որովհետև այս պլատֆորմը ռուս-ամերիկյան հարաբերությունների միակ լուսավոր կետերից մեկն է, որտեղ որոշակի հաջողություն կա»,- պարզաբանեց քաղաքագետը։