«Ռուսաստանը երկերեսանի քաղաքականություն է վարում». Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հ/կ նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ Ռուսաստանը երկերեսանի քաղաքականություն է վարում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա հիշեցրեց Պուտինի այն հայտարարությունը, երբ ՌԴ նախագահը հստակ ասում էր՝ եթե որևէ մեկը զենք է վաճառում կոնֆլիկտների տարածք, նպաստում է էսկալացիային։ «Եթե դու համարում ես, որ զենք վաճառելը վատ է, ապա ինչո՞ւ ես դու վաճառում, չէ՞ որ միջնորդ ես»,- նկատեց Պողոսյանը։

«Ես հասկանում եմ, որ զենք վաճառելն ունի երկու բաղադրիչ՝ ֆինանսական և շահերի առաջխաղացում։ Ֆինանսականը հասկացանք՝ պայմանագիրը ժամանակին կնքվել է, ինչ-որ ժամանակ է պետք, որ դա անցնի, մեր պետական մարմինները պետք է մեզ շատ շուտվանից պատրաստեին դրան։ Ցավոք, մենք դա չենք անում։ Եթե Ռուսաստանը Հայաստանին համարում է ռազմավարական դաշնակից, ապա պետք է փորձի նաև նպաստել կամ օգնել, որ շահերի բախում չլինի, խաղի կանոնն է պետք փոխել։

Սրա նախաձեռնողը մենք պետք է լինենք, մենք պետք է զարգացնենք մեր սեփական ռազմական արդյունաբերությունը։ Դրանից հետո թող Ռուսաստանն ինչքան ուզում է՝ Ադրբեջանին զենք վաճառի, մերն ավելի լավն է լինելու։ Այն քաղաքականությունը վարենք, որ Ադրբեջանն ինքը հասկանա, որ ինչքան էլ ինքը գումար է ծախսելու, միևնույն է, չի կարողանալու այն զենքերն ունենալ, որոնք կարող են վնասել մեր պաշտպանությանը։ Այս պարագայում ունենում ենք ռազմավարական դաշնակցի հետ միասին՝ նմանատիպ ներքին քաղաքականություն, իսկ արտաքին ոլորտում էլ չես անի հայտարարություն, ու հետո ինքդ զենք վաճառես»։Կոպիտ հայտարարությունները, ըստ Պողոսյանի՝ ոչ մի օգուտ չեն բերելու. «Խաղի կանոններն է պետք փոխել»։

Տեսանյութեր

Լրահոս