«Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա 8-10 և 14-15 աստիճաններով». Գագիկ Սուրենյան

«Այս գիշեր ունեցել ենք -4-ից -5 աստիճան, որը բնականաբար, դեկտեմբեր-հունվար ամիսների ընթացքում ամենացածր ջեմրաստիճանն էր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ Ղազախստանի տարածքից արկտիկական օդի ներհոսք ունեինք, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը նվազեց. «Բայց անգամ այդ նվազման արդյունքում դեռ ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 4-6 աստիճանով։ Այսինքն՝ այդ -4 -5 ջեմրաստիճանն այս սեզոնի համար համարվում է բարձր ջերմաստիճան»։

Կարդացեք նաև

Գագիկ Սուրենյանն ասաց, որ վաղվանից սկսած Սիբիրից եկող ցուրտ օդային հոսանքները կփոխարինվեն հարավ-արևմուտքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներով, և վաղվանից սկսած՝ մինչև փետրվարի 3-ը ներառյալ, այսօրվա հետ համեմատած, օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ Լոռի, Տավուշ, Սյունիք, արցախ հատվածներում՝ 14-15 աստիճանով բարձրացում կունենանք.

«Արդյունքում, արդեն, փետրվարի 3-ին Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին կունենանք մինչև 17 աստիճան տաքություն, Տավուշում՝ մինչև 15, Արարատյան դաշտում՝ մինչև 11 աստիճան տաքություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031