Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս ԱրայիկՍարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ԵՏՄ անդամ Ղազախստանը 2018թ. կարող է դառնալ պատերազմի թատերաբեմ:
Քաղաքացիներն ահազանգում են, որ շուկայում հայտնվել է տարօրինակ բրինձ, որը ուշ է եփվում, գարշահոտ է, պարունակում է պլաստմասսա։
«Նոյեմբերի սկզբին սպասվում էին լուրջ ռազմական գործողություններ Արցախի հանդեպ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը։
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին այսօրվա ասուլիսի ժամանակ ողջունեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ նախորդ շաբաթ Ճապոնիան նույնպես ԵՄ-ի հետ ստորագրեց տնտեսական համագործակցության համաձայնագիր։
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ թեև Հայաստանի և Ճապոնիայի դիվանագիտական հարաբերությունները սկսվել են 1991 թվականից, բայց, ըստ էության, դա եղել է ավելի շուտ՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբ առաջին անգամ պատմության մեջ Ճապոնիան փրկարարական խումբ ուղարկեց Հայաստան, որն, ըստ դեսպանի՝ բավականին կարևոր գործ կատարեց այդ ժամանակ.
«Կվերադառնա՞մ հայրենիք, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա, չէ՞ որ ժամանակը հոյակապ ուսուցիչ է։ Սակայն մի բան հաստատ գիտեմ՝ անկախ իմ գտնվելու վայրից՝ նպաստելու եմ իմ երկրի հզորացմանն ու ուժեղացմանը»։
««Գարդասիլ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին մասնակցել է 60 հազար մարդ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ «Գարդասիլով» պատվաստված անձանց միայն 0.05 տոկոսի մոտ են առաջանում կողմնակի էֆեկտներ՝ տեղային ցավ, կարմրություն, ալերգիկ ռեակցիա, որոշ դեպքերում՝ գլխապտույտ, քիչ դեպքերում՝ գիտակցության կորուստ։
«Եթե ամուսիններից յուրաքանչյուրը ստանում է 800-900 հազար դրամ աշխատավարձ, դրանից բարձրի դեպքում նոր այս սահմանափակումը կգործի»,- պարզաբանեց փոխնախարարը։
«Մինչև 600 քմ մակերես ունեցող հանրային սննդի վայրերը գտնվում են արտոնագրային վճարի հարկման դաշտում, 600 քմ-ից բարձրները՝ սովորական հարկման դաշտում»։
Մեր առաջարկը ճշգրտող նշանակություն ունի։ Մտավախություն կար, որ նախկին տարիներին կազմակերպությունների կողմից աշխատած ֆինանսական արդյունքը, որը չէր բաշխվել տարիներ ի վեր, օրենսգրքի այսօրվա խմբագրությամբ կարող էին հարկվել եկամտային հարկով։
«Այդ սադրանքը միտված է թե՛ Մերձավոր Արևելքի արաբական երկրների (հատկապես այն երկրների, որոնք ԱՄՆ-ի հետ ունեն լարված հարաբերություններ), և թե՛, բնականաբար, Իրանի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը։
«Սա Թրամփի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ղեկավարության շատ նեղ խմբի կողմից ընդունված որոշում է։ Չեմ բացառում, որ ԱՄՆ հաջորդ վարչակազմը չեղարկի Թրամփի այս որոշումը»։
«Կարագի գնի թանկացման մեջ կա նաև սպեկուլյատիվ թանկացման մաս․ ես հաշվարկել եմ՝ 500-1000 դրամով ավելի թանկ են վաճառում։ Չգիտեմ՝ ներկրողնե՞րն են այդքան թանկացրել, թե՞ խանութն է օգտվում առիթից»:
«Կարագի գինն աճել է բոլոր երկրներում։ Եվ եթե կաթի փոշու գնի նվազումը բերեր այն փաստին, որ լիներ կարագի գնի նվազում, ապա այդ երևույթը նկատելի կլիներ ոչ միայն ՀՀ-ում, այլև այլ երկրներում։ Որևէ երկրում կարագի գնի նվազում չկա»։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է կառավարության դիրքորոշումը Վանաձորի ավագանու վերաբերյալ:
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի կարծիքով՝ Հայաստանի համար կարևոր է ուսումնասիրել ոչ պետական ժողովուրդներին։
«Շատ հարմար զանգված է, հեշտ է հրապուրվում, հեշտ է վաճառվում, չունի գաղափարախոսություն, իսկ եղածն էլ՝ ֆանտաստիկ է։ Քրդական իդեոլոգիան իր ապերասանությամբ նույնիսկ պանթյուրքիստական ամենասանձարձակ իդեոլոգիաներից այն կողմ է գնում»:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այսօրվա քննարկման ժամանակ պարզաբանեց, թե ինչի համար է անհրաժեշտ կրթության զարգացման ծրագիր մշակել, և ինչու է այն ընդունվում ԱԺ-ի կողմից։
«Խնդիրների մասին գիտենք, բայց պետք է դրանք անպայման նշվեն։ Եթե հիվանդին ուզում ենք բուժել, ապա պետք է ախտորոշենք, որ ճիշտ բուժում նշանակենք»:
«Ծրագիրը կազմելու ժամանակ խնդիր է եղել՝ հստակեցնել ապագա համակարգը կամ հեռանկարը, որ ուզում ենք տեսնել 2030թ.։ Ծրագիրը պետք է միտված լինի այն կրթությանը, որը մեզ պետք է»։
Հայաստանի կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչ Մհեր Սահակյանն այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց, որ «Կրթության զարգացման ծրագիր 2030»-ը մշակվել է ԿԳՆ-ի և իրենց կենտրոնի կողմից՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ.
«Ամանորին ընդառաջ՝ Հայաստան է ներմուծվում հիբրիդացված անասունների միս: Մսի շուկան ողողված է կեղծ մսամթերքով»:
«Թուրքիայի ԱԳ նախարարի նման հայտարարությունն առաջինը չէ։ Այս տարիների ընթացքում Թուրքիան բազմիցս փորձել է որոշակի նախաձեռնություններով հանդես գալ՝ ի օգուտ Ադրբեջանի՝ Արցախի հարցի կարգավորման գործընթացում։ Թուրքիան փորձել է խցկվել ՄԽ համանախագահողների կազմի մեջ»։
«Ռուսաստանը որևէ քայլ չի ձեռնարկի, որը կվնասի Հայաստանի շահերին, քանի որ նա գնալով ավելի մեծ նշանակություն պետք է տա Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին։ Հայաստանը Ռուսաստանի վերջին հենարանն է Հարավային Կովկասում»։
Այսօր առավոտյան ժամը 7:50 րոպեին Երևանի Տերյան-Թումանյան խաչմերուկում, Կարապի լճի հարևանությամբ ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել դերասանուհի Ելենա Բորիսենկոյի շանը:
«Եթե աշխատասեր ես և ձգտում ունես, կարող ես շատ բան սովորել, եթե ոչ՝ ոչինչ չի կարող օգնել: Ինձ համար շատ ոգևորիչ են եղել և մեծ ազդեցություն են ունեցել լուսանկարչության դասերիս դասախոսները»:
«Սա հոգեբանական գրոհ է։ Իրենց ասած բանաձևը շատ լավն է, ասում են՝ Հայաստանը Ռուսաստանի կինն է․ ես էլ ասում եմ՝ եթե ամուսինը հարբեցող է և թմրամոլ, ցանկացած կին ազատ ընտրության հնարավորություն ունի և թքել է իր ամուսնու վրա»:
«Այս բանակցություններում մենք պնդեցինք, որ ներքին շուկայում «կոնյակից» հրաժարվելու համար մեզ մեծ ժամանակահատված է պետք: Մեզ տվեցին 25 տարի, և պնդեցինք, որ տան գումար, որպեսզի անուն հնարենք ու դնենք շրջանառության մեջ»:
«Արդեն երկրորդ տարին է՝ մենք ունենք լավ տեսակի գինու և կոնյակի արտահանման աննախադեպ աճ՝ և՛ որակի, և՛ քանակի առումով։ Խոսքը նվազագույնը 30% աճի մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ ընդգծելով, որ արտահանման հիմնական ուղղությունը ԵՏՄ շուկան է։
Գրականագետ Նարինե Դիլբարյանը վճռական քայլ է համարում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը. «Առաջին անգամ բավական տևական ժամանակամիջոց հետո Հայաստանը դառնում է գործուն քաղաքականության, պետական դիվանագիտության ոչ թե օբյեկտ, այլ սուբյեկտ։ Այս համաձայնագիրն անգամ Եվրոպայի կողմից շատ զգուշավոր է, կիսատ-պռատ է, բայց ավելի լավ է գոնե մի քայլ կատարել, քան տեղում կանգնած մնալ»։