«Կուսակցությունն ինչպես որոշի, այնպես էլ կլինի». Վահան Մարտիրոսյան

Այսօր կառավարության դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ կառավարության առաջին դռնփակ նիստի անցկացմանը՝ ասելով, որ տպավորությունները դրական էին:

Հարցին, թե՝ բանավեճեր եղա՞ն, ավելի անկաշկա՞նդ էիք, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Այն ժամանակ էլ էինք անկաշկանդ: Աշխատանքային քննարկումներ եղան, երևի դա հարցերից էր կախված»:

Նա նշեց, որ մի քիչ ժամանակ կանցնի, նոր կերևա արդյունավետությունը, և մեկ անգամվա նիստից չպետք է որոշել:

Մարտիրոսյանի խոսքով` կառավարության նիստերը միշտ էլ արդյունավետ են եղել:

Կարդացեք նաև

«Տարբեր հարցերի շուրջ քննարկումների ընթացքում եղան հարցեր, որ առաջարկներ եղան»,- ասաց նա:

Հարցին, թե այն շա՞տ տարբերվեց նախկինում տեղի ունեցած բաց նիստերից, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ չի կարող ասել:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Վահան Մարտիրոսյանն առաջիկա կառավարությունում իրեն տեսնո՞ւմ է, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Հարցը ճիշտ չեք ձևակերպում՝ տեսնելով չէ: Ես այդ հարցին անդրադարձել եմ, որ կուսակցությունն ինչպես որոշի, այնպես էլ կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս