Բաժիններ՝

«Կստեղծվի 475 աշխատատեղ». Սուրեն Կարայան

Այսօր կառավարության առաջին դռնփակ նիստից հետո կառավարության մամուլի սրահում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն ասաց, որ կառավարությունը հավանություն է տվել երեք ներդրումային ծրագրի։

Նա նշեց, որ ներդրումային ծրագրերը միասին վերցրած կազմել է 21,5 միլիարդ դրամ, կստեղծվի 475 աշխատատեղ: Նա ասաց, որ ներդրումներ եղել են գինու, կոնյակի արտադրության, թեթև արդյունաբերության ոլորտում։

«Կարևոր է, որ ներդրումային ծրագրերը ներառում են ինչպես՝ օտարերկրյա ներդրումներ, այնպես էլ՝ տեղական, ինչը մեզ համար կարևոր է: Այս ամենը ցույց է տալիս, որ ներկայումս կա տնտեսական աշխուժացում, և հույս ունենք, որ դա կշարունակվի»,- ասաց նա:

Սուրեն Կարայանը հայտնեց, որ կառավարության նիստին քննարկվել է նաև ադամանդների մշակման և չմշակման շրջանառությունը, լիցենզավորումը ծանուցմամբ փոխարինելու գրոծընթացը, զբոսաշրջության ոլորտում վիճակագրության նոր համակարգ են առաջարկել, ինչը մեծ հնարավորություն կտա ավելի հասցեական տարիքային, այլ չափանիշերի հիման վրա հաշվառել ՀՀ այցելած զբոսաշրջիկներին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս