«Իրականում արդարացավ կառավարության նիստերը դռնփակ դարձնելու որոշումը». Դավիթ Հարությունյան
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես անցավ առաջին դռնփակ նիստը։
Նախ` որպես նիստերը դռնփակ անցկացնելու հիմնավորում՝ նա նշեց, որ այսօր նիստը տևել է ավելի երկար, քան նախորդ անգամները, երբ դռնբաց էր լինում։
«Որպես կանոն՝ կես ժամ տևող նիստը տևել է մեկ ու կես ժամ, կարծում եմ, որ սա խոսուն հանգամանք է, որի մասին կարելի է խորհել»,- ասաց նա` ընդգծելով, որ իրականում արդարացավ կառավարության նիստերը դռնփակ դարձնելու որոշումը, և դրա վառ ապացույցն այսօրվա նիստն էր՝ բովանդակային, հարցադրումների առումով: