Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը չեն արձագանքել Նիկոլ Փաշինյանի կոչին

«Ասել էինք, որ պետք է շրջափակենք ՀՀԿ-ի շենքը՝ նիստը տեղափոխեցին Ծաղկաձոր, որ ասացինք՝ գնում ենք Ծաղկաձոր՝ մինչև մեր գնալն արեցին նիստը․այս ոճի մեջ անսպասելի չէր»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ծաղկաձորում ապրիլի 14-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ, որի ժամանակ գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Փաշինյանը նշեց, որ երեկվա իր կոչին ընդդիմադիր ուժերից արձագանքել են Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ազատ դեմոկրատները», իսկ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը չեն արձագանքել։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30