Բաժիններ՝

«Ոչ մի վարկ չի կերվել, Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունն անհիմն է». Արսեն Հարությունյան

Այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կառավարության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անհիմն որակեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե այս կառույցին կարելի է ներառել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ վարկ կերած կառույց:

«Ոչ մի վարկ չի կերվել, հայտարարությունն անհիմն է, բոլոր գումարները, որոնք դրվել են համակարգում, ծառայել են բացառապես իրենց նպատակներին: Մենք չունենք ոչ մի տեսակի խորհրդատվություն»,- ասաց նա։

Հարությունյանը վստահեցրեց`  բոլոր գումարները բացառապես ներդրվել են ոռոգման համակարգում: Ինչ վերաբերում է Սևանի լճից ջրառին, որը ներառված էր այսօր կառավարության օրակարգում, Արսեն Հարությունյանն ասաց, որ այս պահին միայն 170 մլն խմ չափաքանակի վերաբերյալ է որոշում կայացվել.

«Եթե հետագայում խնդիր լինի՝ կվերանայենք»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ տարբերություն կար դռնփակ և բաց նիստերի միջև, եղա՞ն բանավեճեր, Արսեն Հարությունյանն ասաց, որ ոչ մի բան չի փոխվել: «Ոչ մի տարբերություն չեմ զգում, այսօրվա նիստում ոչ մի բանավեճ տեղի չունեցավ»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս