Հայկ Կյուրեղյանի գործի քննությունը դարձյալ հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց Հայկ Կյուրեղյանի գործի քննությունը: Այսօր դատարան էր ներկայացել հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը, ով նշեց, որ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշմամբ՝ նշանակվել է  Հայկ Կյուրեղյանի պաշտպան: Նրա խոսքով, սակայն, վերջինս պետք է ներկայանա դատական նիստին և իր համաձայնությունը հայտնի, որ ինքը իրականացնի նրա պաշտպանությունը:

Դատավորն էլ ասաց, որ ըստ օրենքի՝ եթե ամբաստանյալը հեռացվում է դատական նիստերի դահլիճից, պարտադիր է պաշտպանի մասնակցությունը: Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը նախորդ դատական նիստի ընթացքում հեռացվել էր դատական նիստերի դահլիճից: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, որպեսի պաշտպանը մեկուսարանում հանդիպի Հայկ Կյուրեղյանին՝ նրա դիրքորոշումը ճշտելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս