Հաղթանակ զբոսայգին Disneyland չի՞ դառնա
Տարիներ առաջ քննարկվում էր ծրագիր, որի իրականացման արդյունքում Հաղթանակի զբոսայգում պետք է Disneyland-ի նման բան կառուցվեր: Այսօր 168.am-ը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նման ծրագիր կա օրակարգում և եթե ոչ, ինչո՞ւ ծրագիրը չի իրագործվել:
Ի պատասխան՝ Նարեկ Սարգսյանն ասաց, որ եղել է նման ծրագիր, այն քննարկվել է. «Ասեմ, որ իմ անձնական տեսակետը հայտնել եմ այդ քննարկման ժամանակ: Շատ աշխատանք կա անելու, որպեսզի դա իրապես լինի այգի և հանգստավայր: Այսինքն՝ այդտեղ մասնագիտական խնդիրներ կան լուծելու, բայց այս պահի վիճակով որևիցե առաջնըթաց չկա: Այիսնքն՝ կնքված չէ ներդրումային ծրագիր: Պատրաստված էր 60 մլն դոլարի ներդրումային փաթեթ Հաղթանակ զբոսայգում, որը նախատեսում էր ամբողջությամբ փոխել զվարճանքի և հանգստի հետ կապված բոլոր կահավորումները, բայց այս պահի դրությամբ քաղաքապետարանը չունի վերջնական համաձայնագիր՝ այդ ներդրումային ծրագիրն իրականացնելու համար»: