Ռուբեն Բալոյանը քաղաքացիական հայց ներկայացրեց. որքա՞ն գումար են պահանջում Վարդան Պետրոսյանից

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունը: Այս գործով դատաքննությունն արդեն ավարտվել էր, նախատեսված էր, որ այս դատական նիստի ընթացքում ճառով պետք է հանդես գար դատախազ Արթուր Սարգսյանը, սակայն մինչ այդ գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը քաղաքացիական հայց ներկայացրեց: Նա ասաց, որ դատաքննության ընթացքում հիմնավորվեց, որ  2013թ. հոկտմեբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մեղավորը ամբաստանյալ Վարդան Պետրոսյանն է: Ըստ նրա՝ դա հիմնավորվեց դեպքի վայրի զննության, տրանստպորտային միջոցների, դեպքի վայրի զննության լրացուցիչ արձանագրություններով, փորձագիտական եզրակացությամբ, տուժողների, փորձագետի հարցաքննությամբ, դեպքի վայրի լուսանկարներով և այլ ապացույցներով:

Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն ասաց, որ Տաթևիկ Հակոբյանին պատճառված և հատուցման ենթակա վճարը կազմում է 10 մլն 165 հազար 213 դրամ, ըստ նրա՝ դրա մեջ մտնում են փաստաբանական ծառայությունների մատուցման ծախսը, վերականգողական բուժումների, փոխադրման համար ծախսված գումարները: Տուժողների և տուժողների իրավահաջորդի խոսքով՝ տուժող Արթուր Հակոբյանին պատճառված և հատուցման ենթակա վնասը կազմում է  1 մլն 145 հազար 800 դրամ,  տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանին և Աննա Կարապետյանին պատճառված և հատուցման ենթակա վճարը՝ յուրաքաչնյուրի դեպքում 400 հազար դրամ, Հայկ Հակոբյանինը՝ 250 հազար դրամ,  Էմմա Հակոբյանինը՝ 250 հազար դրամ:

Դատավորը ներկա տուժող Արթուր Հակոբյանից և տուժողի իրավահաջորդից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունեն: Ի պատասխան, Նաիրա Հայրապետյանն ասաց. «Ոչ մի բան, թողնում եմ իր խղճին»:

 

Տեսանյութեր

Լրահոս