«Վերևն Աստված կա». «բանդայի» գործով ամբաստանյալի արձագանքը դատավճռին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց «բանդայի» գործով դատավճիռը:

Այս գործով ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, գնահատելով դատարանի վճիռը, ասաց. «1997թ. նոյեմբեր-դեկտեմբերի ամիսին, երբ հանրապետության նախագահը դեռևս ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարն էր (մի նախարարություն էր դարձել), 02 շաբաթաթերթում հրապարակում էր տվել և իր հարցազրույցը վերնագրված էր հետևյալ կերպ՝ անօրինականությամբ օրինականություն չես հաստատի: Հիմա սա ուղղակի հաստատումն է նրա, որ անօրինականությամբ փորձ է արվում օրինականություն հաստատել»: Փաստաբանն ասաց, որ բողոքարկելու է դատարանի այս վճիռը:

Դատարանի վճիռը լսելուց հետո ամբաստանյալ Արտուշ Հակոբյանն ասաց. «Վերևն Աստված կա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031