Դատարանը հրապարակեց «բանդայի» գործով դատավճիռը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ հրապարակեց «բանդայի» գործով դատավճիռը:
Դատավորը գործով չորս ամբաստանյալներին՝ Արտուշ Հակոբյանին, Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, Արթուր Մանուկյանին մեղավոր ճանաչեց մի քանի հոդվածներով:
Դատարանը Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման, սակայն արդարացրեց թմրամիջոցների առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության մեղադրանքում։
Դավիթ Գալստյանը և Սամվել Դավթյանը նույնպես դատապարտվեցին 15 տարի ազատազրկման, Արթուր Մանուկյանը՝ 11 տարվա ազատազրկման։
Դատարանի վճռով ամբաստանյալներից կգանձվի նաև որոշակի գումար։
Մանրամասները և տեսանյութը առաջիկայում