Սահմանադրության բարեփումների նախագծում նշված է, որ Հանրապետության նախագահն իշխանության գլուխն է. «Եթե խորհրդարանական կառավարում է, ինչո՞ւ Ազգային ժողովի նախագահը չէ իշխանության գլուխը, այլ նախագահն է: Եթե իշխանության գլուխը լիներ Ազգային ժողովի նախագահը, բնական է, որ գլխավոր հրամանատարը նույնպես պետք է լիներ Ազգային ժողովի նախագահը»:
Ննախագահը հրամանագիր է տվել սահմանադրական բարեփոխումներ կատարելու համար ստեղծել մասնագիական հանձնաժողով: Կիմ Բալայանի խոսքով՝ մասնագիտական հանձնաժողովի բոլոր անդամները լուրջ սահմանադրագետներ են, բայց ներկայացվել է ոչ թե բարեփոխումների, այլ նոր սահմանադրության նախագիծ: Կիմ Բալայանն ասաց, որ իր համար այս տեսակետից զարմանալի է, թե ինչպես է նախագիծն ուղարկվել Ազգային ժողով:
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով տուժողներ Արթուր, Հայկ, Էմմա ևՏաթևիկ Հակոբյանների և տուժողների իրավահաջորդներ Նաիրա Հայրապետյանի և Աննա Կարապետյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի վճռաբեկ բողոքը:
Օգոստոսի 21-ին սրճարանի մոտ բռնության ենթարկված «Պանտեռա» անվտանգության աշխատակից Վարազդատ Խոցանյանին ծեծի ենթարկելու դեպքով նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2003թ. Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործի քննությունը: Հիշեցնենք, որ 2003 թ. հուլիսի 25-ին, ժամը 12:15-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում կրակահերթ էր արձակվել տաքսի ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ։ Ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ՝ ավտոմեքենայի վարորդ Սաշիկ Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Հարությունյանը […]
Օգոստոսի 21-ին սրճարանի մոտ բռնության ենթարկված «Պանտեռա» անվտանգության աշխատակից Վարազդատ Խոցանյանը կայուն ծանր վիճակում է:
Ավետիք Բուդաղյանը լարված էր և շատ անտրամադիր: Հարցրել է, թե ինչ է պատահել, պատմել է, որ «Սդղի գյոլից» վերադառնալիս ավտոմեքենայի մեջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նրանից պահանջել է բիզնեսի կեսը: Եղբայրն ընդդիմացել է, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել: Այնուհետև Սուրիկ Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը հարվածել են նրան և իջեցրել ավտոմեքենայից: Եղբոր պատմածից զայրացել է, ասել, որ գնում է Ղարաբաղ և դուրս եկել տնից:
Դատարան է ուղարկվել Թալինի՝ արդեն նախկին զինվորական կոմիսար, կոչումով մայոր Տիգրան Հայրապետյանի և Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործը: Գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան,մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:
Վկաներից մեկը մասնավորապես չէր հիշում՝ արդյոք նախաքննության ընթացքում ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ: Նա նշեց, որ հիշողության հետ խնդիր ունի, շուտ է մոռանում ամեն ինչ:
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջայանը հերքում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մասին տեղեկությունները:
Փաստաբանի խոսքով՝ ներկայացվել է առերեսման արձանագրություն, որը տեղի էր ունեցել բոլորովին այլ անձանց միջև, իսկ իր հարցին, թե ինչ կապ ունի դա իր պաշտպանյալի հետ, ստացել է կապ չունի պատասխանը:
Զեյթունում երեկ՝ օգոստոսի 25-ին, դանակահարության դեպք է գրանցվել: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ վիճաբանության ժամանակ ամուսինը դանակահարել է կնոջը, ով թեթև վնասվածք է ստացել:
Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում այսօր սպանության դեպք է եղել. ըստ ոստիկանության՝ ամուսինը դանակով հարվածել է կնոջը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեցին ազատամարտիկ Վարդան Թումանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործի քննությունը:
Հայկ Կյուրեղյանի պաշտպան նշանակված Անժելա Հոբոսյանի կարծիքով՝ իր պաշտպանյալն իր իրավունքներից ոչ մի կերպ չկարողացավ օգտվել: Այսօր լրագրողների հետ զրույցում հանրային պաշտպանն ասաց. «Կարծում եմ, որ այս միջնորդությունը, որ արեց դատախազը, կարող էր իրականացնել նաև հենց առաջին դատական նիստի ընթացքում, որովհետև, ըստ իս, ինքը կարդաց մեղադրական եզրակացությունը, այն, ինչով գործը եկել էր դատարան»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Կյուրեղյանի գործով դատախազն այսօր պահանջեց նրան ազատազկել 14 տարով:
«Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին ծեծի ենթարկելու դեպքով ոստիկանությունում հետաքննությունը շարունակվում է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նշենք, որ այդ դատավճռով՝ Արշակ Սվազյանը մեղավոր էր ճանաչվել՝ դատապարտվելով 1 ամիս կալանքի:
Լոռու մարզի Պուշկինո համայնքում այսօր այրված տղամարդը 10 տարի է, ինչ ապրում է համայնքում: 168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սուրեն Ավետիսյանն ասաց, որ այրված տղամարդը 2005թ. է տեղափոխվել Պուշկինո, «ինքն իր համար ապրել է»:
Դատախազության կողմից պահանջվել են «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը՝ ընթացիկ աշխատանքները ստուգելու և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ցուցմունքներ տալու համար:
Երեկ Հանրապետության հրապարակում «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ տարեց տղամարդուն ապտակած ոստիկանության աշխատակցի լիազորությունները դադարեցվել են:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր փետրվարի 19-ին Երևանի Արմենակյան փողոցում տեղի ունեցած վթարի գործով առաջին դատական նիստը:
Ըստ վկայի՝ իրեն լուսանկարներ են ներկայացրել, ինքը որևէ մեկին չի ճանաչել, համեմատության մեջ ասել է, թե նրանցից մոտավորապես որն է նման իր ուղևորներին: Նույնիսկ մի անգամ «քրեականի տղերքը» բարկացել են իր վրա: Հարցին՝ արդյոք նախաքննության ընթացքում իրեն ստիպե՞լ են գրել, որ լուսանկարում պատկերվածներից մեկը եղել է իր ուղևորը, վկան բացասական պատասխան տվեց:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ Արտակ Բուդաղյանը դատապարտվել է 120 հազար դրամ տուգանքի: Փաստաբանի խոսքով՝ դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից 168.am-ին տեղեկացրին, որ նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն
Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակել է Արգիշտի Կիվիրայնի գործով որոշումը: 168.am-ի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ դատարանը բավարարել է իրենց բողոքը, բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ արդարացնելով Արգիշտի Կիվիրյանին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հետաձգվեց Վարդանանց փողոցում՝ Վերնիսաաժի մոտ հնչած կրակոցների գործի քննությունը:
ՀՀ քննչական կոմիտեում կարճվել է «Սանիտեկ» ընկերության հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին փոխանցեցին, որ բոլոր աղբամանները հայտնաբերվել են, աղբամանների նկատմամբ նշանակված փորձաքննության արդյունքում փորձագետներն արձանագրել են, որ վնասված են դրանց մի մասը, պատճառված վնասն էլ չնչին է, ընկերության ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ ընկերությունը բողոք, պահանջ չունի, գույքը վերադարձվել է:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը ստացել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով մերժվել էին նրա երեք բողոքները: Փաստաբանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է բողոքարկել այն:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Երևանում մահվան ելքով միջադեպի գործի քննությունը: Քրեական գործի շրջանակներում Գագիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ բնակարանի դռան դիմացի աստիճանահարթակում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու և իրենց անհանգստացնելու կապակցությամբ ծագած վիճաբանության ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել տուժողի […]