Քիմ Քարդաշյանի անվտանգությունն ապահովված աշխատակցի վիճակը կայուն ծանր է. ոստիկանությունը նյութերն ուղարկել է դատախազություն
Օգոստոսի 21-ին սրճարանի մոտ բռնության ենթարկված «Պանտեռա» անվտանգության աշխատակից Վարազդատ Խոցանյանը կայուն ծանր վիճակում է: Այս մասին 168.am-ին հայտնեցին Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկայից՝ նշելով, որ նա գտնվում է հիվանդասենյակում. բժշիկները սպասում են, որ վիճակն ավելի կայունանա, որպեսզի կարողանան վիրահատել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից էլ տեղեկացրին, որ ավելի վաղ նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն: