Սկսվեց մանկահասակ երկվորյակ երեխաների մահվան ելքով վրաերթի գործի քննությունը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր փետրվարի 19-ին Երևանի Արմենակյան փողոցում տեղի ունեցած վթարի գործով առաջին դատական նիստը:
Փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Մարաշի Արմենակյան փողոցում վրաերթի էր ենթարկել 4 անձի` 82-ամյա Անահիտ Կարապետյանին, 29-ամյա Աննա Հարությունյանին և նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետև բախվել ցանկապատին: Վրաերթի հետևանքով մանկահասակ երեխաները մահացել էին:
Այս գործով Ռ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տարապելով «Էպիլեպսիա» հիվանդությամբ և դրա հետևանքով նախկինում մի քանի անգամ ունենալով գիտակցության կորուստ, գիտակցելով հիվանդության հետևանքով ցանկացած պահի էպինոպայի և գիտակցության կարուստ ունանելու հնարավորությունը, իսկ դրա արդյունքում` իր կողմից օգտագործվող առավել վտանգի աղբյուրի կառավարման անհնարինությունն ու դրա հետևանքով հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը և առանց բավարար հիմքերի վերացականորեն հույս ունենալով խուսափել դրանցից, իր անձնական օգտագործման ավտոմեքենան վարել է Արմենակյան փողոցով շուրջ 40 կմ/ժամ արագությամ և թուլ տալով Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ` չընտրելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի լիարժեք կառավարումն ապահովող ռեժիմ, վրաերթի է ենթարկել Անահիտ Կարապետյանին և վերջինիս որդիներին, ապա ընդհարվել է ցանկախատին, որի հետևանքով որդիներին անզգուշությամբ պատճառել է մահ, իսկ Աննա Կարապետյանին` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Այսօրվա դատական նիստըը, սակայն հետաձգվեց. դատարան չէր ներկայացել գործով մեղադրողը, ով գտնվում էր արձակուրդում. նա խնդրել էր իր բացակայությունը հարգելի համար և հետաձգել դատական նիստը: Տուժող Աննա Հարությունյանը ևս չէր ներկայացել դատարան, ով նրա ներկայացուցչի խոսքով՝ վատառողջ է, կներկայանա հաջորդ դատական նիստին:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: