Հրապարակվել է Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով վճիռը. Արտակ Բուդաղյանը մեղավոր է ճանաչվել
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Արտակ Բուդաղյանն այսօր մեղավոր է ճանաչվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ Արտակ Բուդաղյանը դատապարտվել է 120 հազար դրամ տուգանքի: Փաստաբանի խոսքով՝ դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան:
Նշենք, որ Արտակ Բուդաղյանը 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձատան մոտ տեղի ունեցած կրակոցների գործով միակ ամբաստանյալն է: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով,որ 01.06.2013 թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել,նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին,նրանց մոտ առաջացնել տագնապի,սեփական անվտանգության համար անհանգստության զգացում,նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող `Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ,իր հետ նախապես վերցված,իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից ,սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:
Քրեական օրենգսրքի այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Արտակ Բուդաղյանին (137-րդ հոդվածի 1-ին մաս) որպես պատիժ նախատեսոըմ է տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նշենք, որ գործի նախաքննության ընթացքում դադարեցվել էր Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան խաչրատրյանի և այժմ նրա օգնական Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Նախաքննական մարմինը գտել էր, որ նրանց գործողությունները համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին: