
Ինչու է դատախազությունը պահանջել «Էյր Արմենիա»-ի տնօրենի ծեծի վերաբերյալ նյութերը

Դատախազության կողմից պահանջվել են «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը՝ ընթացիկ աշխատանքները ստուգելու և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ցուցմունքներ տալու համար: ՀՀ գլխավոր դատախազությունից 168.am-ին հայտնեցին, որ նյութերն ուղարկվել են Երևան քաղաքի դատախազություն:
Նշենք, որ «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՀՀ քննչական կոմիտեում: