Զեյթունում ամուսինը դանակահարել է կնոջը
Զեյթունում երեկ՝ օգոստոսի 25-ին, դանակահարության դեպք է գրանցվել: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ վիճաբանության ժամանակ ամուսինը դանակահարել է կնոջը, ով թեթև վնասվածք է ստացել:
Ոստիկանությունից տեղեկացրին, որ դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում: