Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ այսօր 2 ամսով երկարացվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը երակարացնելու հիմքեր չկային, քննիչը ոչ մի ապացույց չի ներակայացրել Արա Բուդաղյանի առնչության վերաբերյալ:
Փաստաբանի խոսքով՝ ներկայացվել է առերեսման արձանագրություն, որը տեղի էր ունեցել բոլորովին այլ անձանց միջև, իսկ իր հարցին, թե ինչ կապ ունի դա իր պաշտպանյալի հետ, ստացել է կապ չունի պատասխանը: Հայկ Ալումյանն ասաց նաև, որ այս որոշումը կբողոքարկեն վերաքննիչ դատարան:
Նշենք, որ Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ: