Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Վարդան Պետրոսյանի գործով տուժողների բողոքը

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով տուժողներ Արթուր, Հայկ, Էմմա և Տաթևիկ Հակոբյանների և տուժողների իրավահաջորդներ Նաիրա Հայրապետյանի և Աննա Կարապետյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի վճռաբեկ բողոքը:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշումների մեջ այդ նորմին տրված մեկնաբանությանը։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանին մեղավոր էր ճանաչել՝ դատապարտելով 5 տարվա ազատազրկման` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով։

Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռ.Բալոյանի ու Զ.Վարդանյանի ներկայացրած քաղաքացիական հայցը` ամբաստանյալ Վ.Պետրոսյանից հօգուտ տուժող Տ.Հակոբյանի` 9.798.213 դրամ, հօգուտ տուժող Ա.Հակոբյանի` 145.800 դրամ՝ որպես հանցագործությամբ նրանց առողջությանը պատճառված վնասի հատուցում բռնագանձելու պահանջի մասին, թողնվել էր առանց քննության։

Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռ.Բալոյանի ու Զ.Վարդանյանի քաղաքացիական հայցը` ամբաստանյալ Վ.Պետրոսյանից հօգուտ տուժող Տ.Հակոբյանի` 250.000 դրամ, հօգուտ տուժող Ա.Հակոբյանի` 1.000.000 դրամ, հօգուտ տուժող Հ.Հակոբյանի` 250.000 դրամ, հօգուտ տուժող Է.Հակոբյանի` 250.000 դրամ, հօգուտ տուժողի իրավահաջորդ Ն.Հայրապետյանի` 400.000 դրամ, հօգուտ տուժողի իրավահաջորդ Ա.Հայրապետյանի 400.000 դրամ՝ որպես փաստաբանի վարձատրություն բռնագանձելու պահանջի մասին, թողնվել էր առանց քննության։

Քաղաքացիական հայցվորի ներկայացուցիչ Հ.Կարապետյանի ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել էր և ամբաստանյալ Վ.Պետրոսյանից հօգուտ ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետականհիմնարկի որոշվել էր բռնագանձել 1.200.000 (մեկմիլիոն երկու հարյուր հազար) դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։

Ամբաստանյալ Վ.Պետրոսյանից որոշվել էր հօգուտ պետական բյուջեի բռնագանձել նաև 33 հազար 600 դրամ՝ որպես դատական ծախս։

Մեղադրոի, տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռ. Բալոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2015թ. մայիսի 5-ի որոշմամբվերաքննիչ բողոքները մերժել էր, Կոտայքիմարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015թ. հունվարի 29-ի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ։

Տուժողներ Արթուր, Հայկ, Էմմա և Տաթևիկ Հակոբյանների և տուժողների իրավահաջորդների Նաիրա Հայրապետյանի և Աննա Կարապետյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝խնդրելով բեկանել վերաքննիչ դատարանըորոշումը և Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում՝ նվազագույնը 6 տարի ժամկետով՝ նրան զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ 3 տարի ժամկետով, բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառած վնասի մասով ներկայացված պահանջը։

Ըստ վճռաբեկ դատարանի որոշման՝ բողոքբերած անձը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակությունը ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դետական ակտում նորմին տրված մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը։ Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական չեն, թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ։

Ռուբեն Բալոյանի փաստարկների, Վճռաբեկ դատարանի վկայակոչված որոշումների և բողոքարկվող դատական ակտի համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշումների մեջ այդնորմին տրված մեկնաբանությանը։

Տեսանյութեր

Լրահոս