Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի վերաբերյալ գործի նախաքննությունը շարունակվում է
Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ Սպարտակ Բաղդասարյանի և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Գրիգորյանի վերաբերյալ գործով նախաքննությունը շարունակվում է:
Դատարան է ուղարկվել Թալինի՝ արդեն նախկին զինվորական կոմիսար, կոչումով մայոր Տիգրան Հայրապետյանի և Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործը: Գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան,մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Թալինի՝ արդեն նախկին զինկոմ Տիգրան Հայրապետյանի, Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սպարտակ Բաղդասարյանի, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Գրիգորյանի եւ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանի գործերն ուղարկվել են դատարան: