Քիմ Քարդաշյանի անվտանգությունը պահպանած աշխատակցին ծեծի ենթարկելու գործով հետաքննությունը շարունակվում է
«Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին ծեծի ենթարկելու դեպքով ոստիկանությունում հետաքննությունը շարունակվում է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Վարազդատ Խոցանյանի նկատմամբ բռնություն էին գործադրել օգոստոսի 21-ին, ժամը 03.30-ի սահմաններում, դեպքը եղել է Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուս կաֆե» սրճարանի մոտ: Նա դիմային ոսկրերի կոտրվածք էր ստացել, գլխուղեղի ցնցում, թոքերի սալջարդ:
Ըստ լրատվամիջոցների՝ Վարազդատ Խոցանյանը պահպանել է մի շարք հայտնի անձանց անվտանգությունը, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանի ընտանիքի ու Շեյխուզի Մոզայի։