Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել երեք անձ:
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրեական գործ է հարուցվել: ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:
ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) և 316-րդ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածների հատկանիշներով:
Տավուշի զինվորական կոմիսար, Մովսես գյուղի բնակիչ Դերենիկ Պապյանի սպանության գործով կասկածյալ Ա. Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրան կալանավորելու մասին:
Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ ԱշոտԱհարոնյանը
«Եթե ոչ մի թուղթ էլ չներկայացնեին, այս դատարանը կբարարեր միջնորդությունը»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ որոշումը կբողոքարկի:
Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը իրավապահների կողմից փնտրվել է միանգամից երկու գործով՝ մի գործով տուժողի, մյուսում՝ մեղադրյալի կարգավիճակում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը: Երեկ Տ. Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննությունն իրականացնող մարմինը դիմել է դատարան՝ միջնորդելով ևս երկու ամսով երկարացնել նրա կալանքի ժամկետը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում երկվորյակ եղբայրներն ինքնահրկիզման փորձ են կատարել:
«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար, Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանին հարևանները մոտ մեկ ամիս չեն տեսել:
«Այն կուսակցությունները, որոնք ուզում են շատ ձայներ ստանալ, այդպիսի մարդկանց կընդգրկեն իրենց համամասնական ցուցակներում, որպեսզի ձայներ ավելի շատ ստանան»,- ասում է ՍԴ անդամ Կիմ Բալայանը:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ խարդախության դեպքեր միշտ էլ լինում են, քաղաքացիներից Ոստիկանությունը հաղորդումներ է ստանում, կատարվում են անհրաժեշտ գործողություններ, ցանկացած հաղորդման համապատասխան ընթացք է տրվում, կատարվում է քննություն: Բացի դա՝ Ոստիկանությունը բազմաթիվ սյուժեներ է պարբերաբար ներկայացրել խարդախության դեպքերի մասին և նախազգուշացրել քաղաքացիներին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Մասիսում 35-ամյա կինը իքննասպանություն գործելու նպատակով տանը խմել է սնդիկի օքսիդ և արծաթի նիտրատ, որից հետո սնդիկի օքսիդ է խմեցրել իր դստերը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղյակ չէ, թե ինչ ընկերություն է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդը», որին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը օտարելու մտադրության վերաբերյալ հայտ է ներկայացրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը:
ՀՀ Կառավարության որոշմամբ անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին» որպես նվիրաբերություն տրամադրելու համար մշակույթի նախարարությանը կհատկացվի 5 մլն. դրամ:
«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը հայտ է ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության վերաբերյալ:
Հունիսի 16-ին «Արմավիրի բժշկական կենտրոնում» մահացած 4-ամյա աղջնակի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նրա մահվան պատճառը:
Երևանում այսօր սկսվեց Հայաստան-Ռուսաստան համագործակցության գործարար հանդիպում:
Սեպտեմբերի 24-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի վերաբերյալ որոշումը: Այսօր դատարանն ավարտեց բողոքի քննությունը: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին օրերս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով. փաստաբանին մեղադրում են անձնական կյանքի մասին տեղեկություններն ապօրինի հավաքելու, տարածելու մեջ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց Հայկ Կյուրեղյանի գործով դաավճիռը: Դատարանի վճռով Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվեց օրինական ուժի մեջ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:
Սեպտեմբերի 7-ին Կառավարության շենքի մոտ ինքնասպանության փորձ կատրած, 1983թ. ծնված Լյուդվիգ Հովհաննիսյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: 168.am-ի հետ զրույցում Հերացի թիվ մեկ համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը նշեց, որ արհեստական շնչառության ապարատն անջատվել է, գիտակցությունը վերականգնվում է:
Երեկ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 48 անձ: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ բերման ենթարկվածների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել, նրանք ազատ են արձակվել:
Սեպտեմբերի 15-ին կհրապարակվի Հայկ Կյուրեղյանի վերաբերյալ քրեական գործով դատավճիռը: Գործը քննող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մինչև ժամը 15:00-ը հետաձգվեց Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը:
Այս պահին լարված իրավիճակ է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ այսօր նշանակված էր Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը:
Մեր դատական համակարգում մի կույրաղիք կա՝ կոչվում է վճռաբեկ դատարան: Այն ոչնչով զբաղված չէ: Այնտեղ վիճակախաղ է: Տա Աստված՝ ազնիվ վիճակախաղ լինի: Վճռաբեկ բողոքների 95 տոկոսը վարույթ չի ընդունվում, 5 տոկոսը վարույթ է ընդունվում՝ ընդ որում, վիճակախաղի սկզբունքով: Տա Աստված՝ ազնիվ վիճակախաղի:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղավոր ճանաչված Դավիթ Խաչատրյանի պաշտպանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքով ՀՀ ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: Այս մասին 168.am-ի հետ զրույցումասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: