Դատախազը Հայկ Կյուրեղյանի համար պահանջում է 14 տարվա ազատազրկոմ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Կյուրեղյանի գործով դատախազն այսօր պահանջեց նրան ազատազկել 14 տարով:

Դատախազ Հարություն Սարգսյանն իր ճառում նշեց, որ առաջադրված մեղադրանքում Հայկ Կյուրեղյանը իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն նրան առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է մի շարք ապացույցներով, այդ թվում տուժող ոստիկանների ցուցմունքներով, մյուս տուժողի, ոստիկան վկաների, դատական կարգադրիչների ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով, դաաձգաբանական փորձաքննության եզրակացությամբ, դեպքի վայրի զննության արձանագրությամբ, տեսագրությունը զննելու մասին արձանագրությամբ,  իրեղեն ապացույց ճանաչված «Մակարով» տեսակի ատրճանակով: Նա նշեց, որ գտնում է՝ առաջադրված մեադրանքոմ ամբաստանյալի մեղավորությունը ապացուցված է:

Նա Հայկ Կյուրեղյանի անձը բնութագրող հանգամանք դիտարկեց այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, իսկ պատիժն ու պաասխանատվությունը  մեղմացնող և ծանրացնող հանգամանք չարձանագրեց:

Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ ՀՀ քրեակական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս՝ խուլիգանություն և ՀՀ քրեակական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Կարդացեք նաև

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասը  որպես պատիժ նախատեսում է ազատազրկում   չորսից յոթ տարի ժամկետով, իսկ 316-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով:

Նշենք, որ Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ-ի հունիսի 12-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, գտնվելով հասարակական վայր հանդիսացող՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջևի հատվածում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ իր անկախությունը՝ հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից շեղելու, ինչպես նաև իր անձը հասարակությանը հակադրելու՝ իր գերակայությունն ի ցույց դնելու մղումով բարձրացել է դատարանի շենքի առջևի ավտոկայանատեղիում կայանված՝ Քրիստինա Սարդարյանին պատկանող «Միցուբիշի Պաջերո իո» մակնիշի, ավտոմեքենայի տանիքին, ապա անտեսելով տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին, քայլել է մեքենայի տանիքի վրայով և դիտավորությամբ վնասել այն՝ Ք. Սալարյանին պատճառելով 284.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ըստ մեղադրանքի՝ նա աղմկել է ու բռնություն գործադրել՝ որպես զենք օգտագործվող առարկայով՝ իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող՝ իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության ծառայողներ Արմինե Գրիգորյանի, Սամսոն Ղարիբյանի, Միքայել Այվազյանի, և Արտաշես Նիկողոսյանի ուղղությամբ և դիտավորությամբ նրանց առողջությանր պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, այնուհետև, տեսնելով իրեն մոտեցող ոստիկաններին սպառնացել է իրեն մոտենալու դեպքում ձեռքում եղած պլաստմասե առարկայով պայթեցնել մարդկանց հոծ բազմության կողքին կայանված ավտոմեքենան, ապա շարունակելով անհնազանդ վարքագիծը և չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկան Արայիկ Աբելյանի՝ ավտոմեքենայի տանիքից իջնելու օրինական պահանջին, և տեսնելով նրա ձգտումը՝ ֆիզիկական ուժի գործադրմամբ խափանելու իր գործողությունները, կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման հետ, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հիշյալ ատրճանակով կրակել է Ա. Աբելյանի ուղղությամբ և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ 5 րոպե տևողությամբ անհարմարություն պատճառելով տարածքում գտնվող հասարակության անդամներին։

Դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 11-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս