ՀՔԾ. Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան առանձնազրույցի գաղտնալսման դեպքով հարցաքննվել են բազմաթիվ վկաներ

«Մինչ այս պահը կատարված քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի առանձնազրույցը ձայնագրած և համացանցում տարածած անձին: Քրեական գործով ձերբակալվածներ, կասկածյալներ և մեղադրյալներ չկան»: Այս մասին 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ասել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ համացանցում հայտնվեց ՀԱԿ ահամակարգող Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնի ձայնագրությունը: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով «Google INC.» և «Youtube LLC.» կազմակերպություններից համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության միջոցով միջնորդություն էր ուղարկվել ԱՄՆ իրավապահ մարմիններին: Մ.Ահարոնյանը մեր թղթակցին հայտնել է, որ միջնորդության կատարման արդյունքները դեռևս չեն ստացվել:

«Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, որոնց ինքնության վերաբերյալ նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից ելենելով՝ տեղեկատվություն չենք կարող տրամնադրել»,- տեղեկացրել է Մ. Ահարոնյանը՝ հավելելով, թե դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում:

Տեսանյութեր

Լրահոս