Ընդհանրապես ցանկացած տեսակի հաղորդակցություն նշանների փոխանակում է մարդկանց միջև: Հետևաբար՝ ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի պարագայում Ծիծեռնակաբերդը կամ Եռաբլուրը խորհրդանիշեր են: Կարևոր է լարված պահերին ինչ-որ խորհրդանիշով ժողովրդին ուղղորդել, հանդարտեցնել կամ համախմբել:
Այսօր Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավին ներկա էր գտնվում նաև մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը:
Բնակիչ Ռիմա Խաչատրյանն էլ քաղաքապետին ներկայացրեց իր բնակարանային խնդիրը`ասելով. «Մի հատ զուգարան էին տվել, էն էլ ջուր կտրել են»: Տ. Մարգարյանն էլ բնակչուհուն խորհուրդ տվեց իր զուգարանի ջրի մասին նամակ գրել իրեն:
Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանում իր հերթական նախընտրական քարոզարշավն էր կազմակերպել Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը:
Րաֆֆին իր ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 4-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում պատասխանել է 213 հարցերի, որտեղ բավական հետաքրքիր պատասխաններ կան, որոնք վկայում են Րաֆֆիի նպատակասլացության և ապրելու ձգտման մասին:
Ժողովուրդը չի ուզում կանգնել դեմ դիմաց, բայց գիտենք, որ դրանից հանգիստ և ուրախ չէ մեր երկրի համար: Հա, մի մասը փող ունի ու արագ-արագ հարստանում է, բայց մի մասն էլ հնարավորություն չունի: Այդ ժամանակ հասկանում ես, որ ճիշտ ձևով չի կիսվում ամեն բան:
«Րաֆֆին արտակարգ տղա էր»,- շենքի մուտքից դեպի բակ տանող ճանապարհին նայելով` ասում էին նրանք: Ընկերների ասելով` Րաֆֆին որևէ խնդիր կամ տարաձայնություն չէր ունեցել զինվորների շրջանում: Նրանց փոխանցմամբ` իրենք 10-12 օր առաջ էին խոսել Րաֆֆիի հետ և որևէ արտառոց բան չէին նկատել նրա մոտ:
Գիտես, հարցնում են, թե ո՞րն է մեր ազգի նպատակը, ո՞ւր ենք գնում: Ok, քանի՞ հատ «Ջիփ» պետք է առնեք, կիսվեք: Մտքով ապրեք: Այն ժամանակ ասում էի, որովհետև տեսնում էի, որ երիտասարդների աչքը դուրս է նայում:
Այսօր Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ներկա էր գտնվում նկարիչ Հրանտ Թադևոսյանի` Թաթոսի ցուցահանդեսին:
Դա նույնն է, որ ասեք` պարոն Գրիգորյան, Դուք ականատես եղե՞լ եք, ասենք, Սասունցի Դավթին, ապրե՞լ եք այդ ժամանակաշրջանում, նրա գործունեությունը տեսե՞լ եք: Այսինքն` առասպելներն ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել կամ ինչ-որ բան ասել դրա մասին:
Այն, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանն արեց 2 տարվա մեջ` 2008-2010թ., մարդկանց ծովը բերելով ճահճին և ժողովրդական շարժումը սպառելով, Րաֆֆին, փաստորեն, արեց 2 ամսվա մեջ:
Ես զարմանում եմ մի հանգամանքի վրա: Հայաստանում 6 անգամ ընտրություն է տեղի ունեցել, և այդ վեց ընտրություններին էլ ասել են, որ ընտրություններն անցել են խախտումներով: Ինչքան էլ արդար անցնի ընտրությունը, մենք միշտ դժգոհ ենք և այն ուժը չունենք, որ հաղթողին շնորհավորենք:
Հիմա խնդիրն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆու շրջանակները կարող են իրար հրելով, նեղացնելով՝ ընդամենը վիճաբանել այդ անխուսափելի դարձած շարժումը դեպի բուրժուադեմոկրատական զարգացումներ առաջնորդողի իրավունքի համար: Ո՞վ է լինելու` Լևո՞նը, թե՞ Րաֆֆին:
Ես պատրաստ եմ ցանկացած մարդու, ցանկացած պաշտոնյայի պատասխան տալ: Կարծում եմ` «Արմավիայի» եկամտաբերության հետ կապված պետք է ճշտվի, թե ի՞նչ ժամանակահատվածում է եղել այդ եկամտաբերությունը, որտեղի՞ց են կարդացել, որ 10 մլն դոլարի եկամուտ է ունեցել, ես, օրինակ, չի եղել, որ կարդացած լինեի կամ տեսած լինեմ, որ «Արմավիան» 10 մլն դոլար եկամուտ է ունեցել:
Ըստ տեղացիների շրջանում պտտվող լուրերի` շրջանառվում են մարզպետի հնարավոր թեկնածուների երեք անուններ։ Դրանք են՝ ՀՀԿ պատգամավոր, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը, Գորիսի Տեղ գյուղից գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը և Սիսիանի ՀՀԿ շտաբի պետ, Սիսիանի մաքսատան Սյունիքի տարածաշրջանային մաքսատան պետ, Եկրապահ կամավորականների միության վարչության անդամ Աշոտ Մինասյանը, ով հայտնի է որպես «Աշոտ Երկաթ»
Այսօր ով էլ լինի Վեհափառը, պետք է լինել Վեհափառի կողքին` հաշվի առնելով, որ եկեղեցին և կառավարությունը միշտ եղել են կողք կողքի: Նույնն էլ վեհափառները, ովքեր 6 ընտրությունների ժամանակ էլ եղել են նախագահի կողքին. ներկայիս ընդդիմադիրն էլ անցյալում նախագահ էր, և եկեղեցին միշտ եղել է ընտրվողի կողքին:
Մենք ունենք մի խնդիր` հայկական ավիափոխադրող ունենալու խնդիր: Սա քաղաքականության որոշման խնդիրն է. եթե որոշում ենք, որ պետք է լինի հայկական ավիափոխադրող, հաջորդ քայլը պետք է լինի ավիաընկերության արագ ձևավորում, գործունեության զարգացում, ինչին բոլորս կաջակցենք:
168.am-ը հետաքրքրվեց Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրեն Խաչատրյանից, թե ճի՞շտ են այն լուրերը, որոնց համաձայն` սյունեցիները պահանջում են նրա հրաժարականը: Մարզպետը նշեց՝ ոչ, դրանք սուտ խոսակցություններ են:
Եղան նաև ուժեր, որոնք պահը բաց չթողեցին ինքնահաստատվելու կամ զարթոնքի շարժումն արատավորելու համար։ Ինչևէ, կուզենայի, որ քաղաքական մեծամասնությունը քաղաքական կամք ու խոհեմություն ունենար երկիրը տանելու բարեփոխման այնպիսի ընթացքով, որ բացառեր անհանգիստ փողոցն ու ներքին ու արտաքին կայունության վտանգները։
Ես հենց սկզբից հայտարարել էի, որ Րաֆֆին իմ լիդերը չէ, բայց եթե ստեղծված իրավիճակում նա իր վրա է վերցնում դա, ես` որպես զինվոր, պատրաստ եմ կանգնել նրա կողքին: Իսկ երբ չեմ տեսնում, բնականաբար, չեմ կանգնում:
168.am-ը ՀԱԿԿ անդամ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ Երևանի ավագանու ընտրություններում տապալվելու կամ հաջողություն չարձանագրելու դեպքում ունե՞ն գործողությունների ծրագիր,
Երեկ Լևոն տեր-Պետրոսյանն էր, այսօր` Րաֆֆի Հովհաննիսյանն է, և ես տարբերություն չեմ տեսնում, թե ով է: Կարևորն այն է, թե ինչպիսի՞ն է այդ անձը, ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում, ի՞նչ ձևով է իր գործունեությունը ծավալում, ինչքանո՞վ է հետևողական, ինչքանո՞վ է ճշտախոս:
168.am-ը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նա այսօր չի մասնակցել ՀԱԿԿ համագումարին:
Չեմ ուզում գովաբանողի դերում լիներ, ուղղակի օբյեկտիվորեն գնահատական կտամ` ոստիկանապետը եկել էր այնտեղ, որպեսզի իրավիճակը չսրվեր:
ԲՀԿ-ն կիսո՞ւմ է ՀԱԿ-ի` Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը՝ հարցին, ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Հիմա նախընտրական շրջան է, քաղաքապետարանի ավագանի ենք ընտրում: Մենք հիմա խոսում ենք այդ մասին: Նախագահական ընտրություններն ավարտվել են Հայաստանում»:
Այսօր Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարին հրավիրված էին ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն: ՀՅԴ-ից համագումարին մասնակցում էր Արմեն Ռուստամյանը, իսկ ԲՀԿ-ից` Ստեփան Մարգարյանը:
Րաֆֆու մենակ մնալու սցենարը դեռ երևակվել էր մեկ շաբաթ առաջ, սակայն նրա մենակ մնալը, կարծում եմ, չթուլացրեց նրա ու ժողովրդի համոզումն ու հավատամքը դեպի նոր Հայաստանը։
Նա բողոքում է մեր երկրի կառավարությունից՝ հարցնելով նրանց, թե հանուն ինչի՞ պիտի իր երկու բարձրագույն կրթություն ստացած որդիները գնային արտերկիր: «Մնացել եմ մեն-մենակ: Բա մե՞ղք չեմ ես»,- հուզված ասում էր տատիկը:
Այսօր վրացական լրատվամիջոցները տեղեկատվություն էին հրապարակել, որ «Ռուիս» թունելում այրվել էր Հայաստանից Փոթի տեղափոխող 30 տոննա կոնյակով բեռնատարը:
«Ինձ համար ամենակարևորն այն ծրագիրն է, որը կներկայացվի, իսկ գործող վարչապետի այսօրվա պաշտոնակատարի նկատմամբ իմ կուսակիցների վերաբերմունքը դրական է»: