Ի՞նչ է անելու ՀԱԿԿ-ն, եթե ավագանու ընտրություններում հաջողություն չարձանագրի

Այսօր Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանից 168.am-ը հետաքրքրվեց նախընտրական քարոզարշավի շրջայցերի օրակարգերի մասին:

«Վաղն ամեն ինչ կասենք»,- ասաց Վ. Խաչատրյանը` նշելով, որ մինչև այսօր իրենք զբաղված էին համագումարի կազմակերպչական աշխատանքներով, և իրենց ունեցած ռեսուրսները հնարավոր չէր կիսել երկու տեղում:

Հարցին, թե Երևանի ավագանու ընտրություններում տապալվելու կամ հաջողություն չարձանագրելու դեպքում ունե՞ն գործողությունների ծրագիր, նա պատասխանեց. «Ես չեմ ուզում քննարկել այդ հարցը: Ինձ համար դեռևս դրված չէ այդպիսի հարց: Ես իմ թիմի հետ գնում եմ հաղթելու տրամաբանությամբ: Անհաջողություններ ունենալու դեպքում՝ կխոսենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930