Ինչո՞ւ ՀԱԿԿ-ն չհրավիրեց «Ժառանգությանը»

Այսօր Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարին հրավիրված էին ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն: ՀՅԴ-ից համագումարին մասնակցում էր Արմեն Ռուստամյանը, իսկ ԲՀԿ-ից` Ստեփան Մարգարյանը: Համագումարի ընդմիջմանը 168.am-ը հետաքրքրվեց ՀԱԿ ներկայացուցիչներից, թե արդյո՞ք հրավիրել էին «ժառանգություն» կուսակցությանը:

Սակայն ՀԱԿ որևէ ներկայացուցիչ այդպես էլ չպատասխանեց մեր հարցին: ՀԱԿԿ անդամ Արամ Մանուկյանը մեր հարցին ի պատասխան, ասաց. «Չեմ պատասխանում», իսկ Արման Մուսինյանն ասաց, թե ինչ կարող զբաղվել, քանի որ հիմա զբաղված է տեխնիկական հարցերով:

Նույն հարցը փորձեցինք ճշտել «Ժառանգության» վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանից: Վերջինս ասաց, որ իրենց չեն հրավիրել: Իսկ հարցին, թե հրավիրված լինելու դեպքում կմասնկացեի՞ն համագումարին, նա պատասխանեց, որ կմասնակցեին, քանի որ «ժառանգությունը»` որպես կանոն, ընդունում է բոլոր հրավերները, այդ թվում` նույնիսկ իշխական կուսակցությունների:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930