8 թեկնածուների մեջ ընդդիմության թեկնածու չեմ տեսնում: Կարծում եմ` դա ցավալի է յուրաքանչյուրիս համար: Լավ կլիներ, որ ընդդիմություն լիներ: Հայաստանում ընդդիմությունը չկարողացավ պահել իրեն դաշտում:
Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում` այլընտրանք. կա կա՛մ ընդդիմություն, կա՛մ իշխանություն: Դա նույնն է, որ կինն ունենա այլընտրանքային ամուսին:
Առաջնահերթ կցանկանայի ընդլայնել «Zoppini» ապրանքանիշի ցանցը Հայաստանում, և դրան զուգահեռ` կցանկանայի, որ Ֆլորենցիայի հետ մշակութային կապեր ստեղծվեին:
Եթե տարիներ առաջ ՀՀ-ում կար 2,5մլն ոչխար, և արոտվայրերը ծանրաբեռնված էին, ապա հիմա ՀՀ-ում ոչխարի գլխաքանակը 600.000 է: Այդ տեսանկյունից, ըստ Ա. Հովհաննիսյանի, արոտավայրերի ծանրաբեռնվածություն չի կարող լինել, քանի որ իրանական կողմն այդքան մեծ թվով գլխաքանակ չի կարող ապահովել:
Ինձ ո՞ւմ տեղն եք դրել: Ես էս պալատից էն պալատը չեմ թռնում: Ես մինչև իմ կյանքի վերջը մնալու եմ ԲՀԿ-ական: Ուրիշ կերպ չի կարող լինել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց արդեն հայտնել են նախաքննության ավարտի մասին և իրենց տրամադրել են քրեական գործի նյութերի պատճենները
«Ռոբերտ Քոչարյանի և քաղաքականության միջև պիկը առաջացել է Մարտի 1-ի ոճրագործությամբ»,- ասում է Գուրգեն Եղիազարյանը
Ով որ ժողովրդական է, նրան քարկոծում եք, ով որ սատանայական է` նրան պաշտպանում եք: Էս ի՜նչ հետաքրքիր չորրորդ իշխանություն է: Մեծամասնության կարծիքն այլ է ձեզ համար: Ինչի՞ եք նման ձևով մոտենում ժողովրդի ընտրյալին, ժողովրդի կողմից հարգանք ունեցող մարդուն…
Ես ընդհանրապես չեմ նեղանում: Սխալ բան է նեղանալ, փախնել, թռնել: Կարող է որոշակի ժամանակ հասկանան, բայց որ նույն միտքը, նույն գաղափարախոսությունը պետք է պահեն-պահպանեն` փաստ է: Զզվում եմ կուսակցությունից կուսակցություն թռնողներից:
Մեզ պետք են ոչ թե հարյուրների հասնող եպիսկոպոսներ, այլ 5 կամ 1 եպիսկոպոս, որի աղոթքը բարձրանար առ Աստված:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է ընտրել հենց Երուսաղեմը, Վ. Ղուկասյանը պատասխանեց. «Իմ հոգուն ավելի հարիր է Երուսաղեմը: Եվ հետո` չէի եղել այնտեղ, ուզում էի մի անգամ գնալ, տեսնել Երուսաղեմը»:
«Ոչինչ չեմ կարող բացառել, քանի որ ամեն ինչ կախված է նախընտրական քարոզարշավի ընթացքից: Մենք ունենք նախադեպ, երբ 1996թ. վերջին պահին ընդդիմադիր հիմնական թեկնածուները միավորվեցին և մեկ թեկնածուի պաշտպանեցին, այնպես որ` կտեսնենք»:
Հայտնի «գոմեշի մսի» քրեական գործով միակ կալանավորված, Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանի առողջական վիճակը վատ է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Օհանջանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Ես պետք է հավաքեմ իմ թիմակիցներին, խորհրդակցեմ նրանց հետ, լսեմ բոլորի կարծիքները: Այնպես որ, մենք այնքան էլ ձեռքներս ծալած չենք նստելու հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ: Մենք որոշակի դերակատարում կունենանք:
Եթե առաջին դեմքը հզոր էր, հայրենասեր էր, ժողովուրդն իսկապես հզոր է եղել, մեծ ճանաչում է ունեցել: Իսկ երբ առաջին դեմքերն այդպիսին չեն, ժողովուրդն է տուժել` և՛ կոտորվել են, և՛ բռնաբարվել են, և՛ տարածքներ են տվել, իսկ դա մեր ճակատագիրն է, որից չենք կարող փախչել: Երբ թուլանանք՝ նույն պատկերը կրկնվելու է:
Երևանի Մաշտոցի պողոտայում արդեն տեղադրվել է էլեկտրոնային չվացուցակ, որտեղ կարելի է տեսնել ավտոբուսների, երթուղային տաքսիների կանգառ հասնելու ժամերը:
Իմ որդին ոչ մի անկարգություն չի անում: Խնդրում եմ` մի հատ ճշտես, հետո հարցերը տաս: Դա չարակամ մարդկանց խոսակցություն է: Իմ որդին ուսանող է, համալսարանի ուսխորհրդի նախագահ, բավականին կազմակերպված տղա: Նա երբեք իրեն թույլ չի տա, որ որևէ ավելորդություն անի: Երիտասարդ տղա է, կարող է պատահի` մի թեթև սայթաքում անի, բայց դա չի նշանակում, թե նա անկարգ է:
Մեր թղթակիցը Սուրեն Խաչատրյանից հետաքրքրվել է` արդյո՞ք նա տեսնում է տգետներ նաև սեփական կուսակցության` ՀՀԿ-ի շարքերում, ինչին ի պատասխան` Սյունիքի մարզպետն ասել է. «Տգետներ կլինեն, ո՞նց կարող է չլինեն… երբ որ ինքը ՀՀԿ անդամ է, կուսակցության տոմսը ջեբը, բայց ինքը հավատարիմ չէ այդ կուսակցությանը, դա, ինքնըստինքյան, տգիտություն է…»:
168.am-ի հարցին, թե տանը հաճա՞խ եք դաշնամուր նվագում, մարզպետը պատասխանեց. «Տանը հաճախ չեմ նվագում, բայց երեխա ժամանակ և’ դաշնամուր, և’ ակորդեոն նվագել գիտեի»:
Դեռևս 2011 թ. հունիսին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վաչեսլավ Կովալենկոն և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ստորագրեցին համագործակցության փաստաթուղթ, ըստ որի` Կապանում բացվելու է ռուսաց լեզվով ուսուցմամբ հանրակրթական գիմնազիա:
Ո՞վ ա ասում: Ես 85տոկոս ձայն եմ հավաքել: Ուղղակի ես կամավոր դիմում գրեցի, ազատվեցի:
2012թ. դեկտեմբերին Կապանի դատական բժիշկ Գագիկ Բաբայանի կալանավորումը մեծ աժիոտաժ է առաջացրել Կապանում: Բաբայանի ձերբակալության մասին խոսում են նույնիսկ քաղաքի տաքսիներում:
Արոտավայրերի վարձավճարները պայմանագրային են լինելու: Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ինչքան կլինի վարձավճարը: Դա կախված է համայնքներից: Կարող է համայնք լինի, որ 1 հա-ի դիմաց վարձավճար սահմանի 4000 դրամը, մյուսը` 10.000 դրամ:
168.am-ի հարցին, թե ի՞նչ ընթացքի մեջ է իր եղբոր՝ Վազգեն Խաչիկյանի դեմ հարուցված քրեական գործը, Հայկազ Խաչիկյանը պատասխանեց, թե ինքը «չգիտի, տեղյակ չէ»:
Մեր հարցին, թե հիվանդանոցում գտնվելու ժամանակ փուչիկների ՀՀԿ-ական պատվիրատուներն արդյոք տեսակցե՞լ են Ձեզ, նա պատասխանեց. «Չէ, էդ մարդը, որ պատվիրել էր փուչիկները, չեմ տեսել: Էն ժամանակվանից` մայիսից, չեմ տեսել»:
Իրենից (խոսքը Հրանտ Բագրատյանի մասին է:- Մ.Մ.) հարցրու, խի՞ ես ինձնից հարցնում: Ինքն իր հնարավորությունները շատ լավ գիտի: Ինքը գիտի, որ Սերժ Սարգսյանին մրցակից չի, և ոչ մեկը Սերժ Սարգսյանին մրցակից չէ:
«Պայքարն, ինձ թվում է՝ իմիտացիա է, ձև է: Աշխատել է պետք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։