Բաժիններ՝

«Ինչի՞ց եք ուզում Դուք մահանալ` լուսին թռչելու ճամփին». ֆեյսբուքյան իր էջում գրել էր Րաֆֆի Մարաշլյանը

Այսօր  կեսօրին տեղի է ունենալու ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վնասվածքից տեղում մահացած 19-ամյա Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի հուղարկավորության արարողությունը: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 19-ին: Հիշեցնենք նաև, որ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Մ. Սարգսյանի փոխանցմամբ` նախնական տվյալների համաձայն` Րաֆֆի Մարաշլյանն իրեն ամրակցված ինքնաձիգից ծնոտի տակից ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում և մահացել: Քրեական գործի նախաքննությունը, ըստ Մ. Սարգսյանի, դեռևս շարունակվում է: Հիշեցնենք, որ Րաֆֆի հարազատները մեզ հետ զրույցում բացառել էին ինքնասպանության վարկածը:

Րաֆֆին իր ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 4-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում պատասխանել է 213 հարցերի, որտեղ բավական հետաքրքիր պատասխաններ կան, որոնք վկայում են Րաֆֆիի  նպատակասլացության և ապրելու ձգտման մասին:

– ամուսնության համար լավագույն տարիքը`  23-25

– սուրճը պիտի լինի` դառը

– շաբաթվա ո՞ր օրը չեք սիրում` երկուշաբթին

– որտե՞ղ եք շարունակելու ուսումը դպրոցն ավարտելուց հետո` ԵՊՀ

– ի՞նչն է ավելի տանջալի` հիշողոթյուն, քննություններ, սեր, կարոտ

– ո՞ր հեռուստասերիալն եք համարում «եթերային աղբ»` «Մի ստիր», «Գեներալի աղջիկը», «Ո՞ւր է իմ տղամարդը», «Արի ամուսնանք»

– կա՞ Ձեր կյանքում մի մարդ, ում կարող եք ամբողջությամբ վստահել` այո, կա

– ինչպիսի՞ աղջիկների չեք սիրում` դատարկամիտ, դատարկ, անիմաստ, անհետաքրքիր

-սիրո՞ւմ եք Ձեր անունը` այո

– ո՞ր առարկան եք սիրում դպրոցում` աշխարհագրություն, մաթեմ

– դուք համոզվա՞ծ եք, որ կյանքում հասնելու եք հաջողությունների` այո

– որտե՞ղ կցանկանայիք ապրել և աշխատել` նրա սրտում, Հայաստանում

– ինչի՞ց եք ուզում Դուք մահանալ` լուսին թռչելու ճամփին

– ինչպիսի՞ բնավորություն ունեք` անհամբեր

Կյանքում ի՞նչը չես ների` սուտը, դավաճանությունը

-ի նչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ` գիրք եմ կարդում, մտածում եմ, երգ եմ լսում

– ինչպիսի՞ մարդկանց հետ եք նախընտրում ժամանակն անցկացնել` արկածախնդիր, դաստիարկված, խելացի, հումորով, հետաքրքիր

-ո՞ր հայ գրողին եք շատ սիրում` Վահան Տերյան, Պարույր Սևակ

-երբևե փորձե՞լ եք նոր կյանք սկսեք` էս կյանքս նոր ա, հենց հնանա` կմտածեմ
– հիասթափվում եմ, երբ որ…` «գլուխ են գովում, լսելու ունակություն չունեն, իրենց մյուսներից բարձր են գերադասում, ներսից դատարկություն ա, խաբում են»

– ձեր ամենասիրած եղանակը` ամառ, գարուն

– ի՞նչ ժանրի գիրք եք սիրում կարդալ` փիլիսոփայական

– ատո՞ւմ եք ինչ-որ մեկին` ոչ

– կա՞ այնպիսի մեկը, ում համար կյանք կտայիք` «Պետք չի ինչ-որ մեկի համար կյանքդ տալ, ամեն մեկն իրենն ունի, մինչև իրավիճակը չկանգնի դեմս, չես կարա ասես: Էդ հիմա ենք տենց ասում, բայց որ պահը եկավ, ոչ մեկը չի տա»

– ագրեսի՞վ եք` ոչ

– Ձեր բնավորության ամենավատ գծերը` անհամբեր եմ, խանդոտ եմ, շուտ եմ հիասթափվում

-ի՞նչն է ավելի շատ տանջում` սպասելը, քննությունները, անպատասխան սերը, սպասողական վիճակը, սերը

– մարդկային ո՞ր արժեքներն եք կարևորում` «Համեստությունը, ընկերասիրությունը, հումորի զգացումը, կայունությունն ու հաստատակամությունը, խելքը»

– Ձեր կարծիքով` Դուք Ձեր շրջապատում սիրվա՞ծ եք` «իրենց ասելով` հա»

ո՞րն է Ձեր ամենասիրելի ասացվածքը` ամեն ինչ հարաբերական է  և անցողիկ, «Հույսդ մենակ քեզ վրա դիր»

– Այս կյանքում ունե՞ք ինչ-որ նպատակ, որի համար ապրում եք. « Ո՞ւմ ա պետք ապրել առանց ինչ-որ նպատակների»

– կյանքն անհետաքրքիր է առանց. «Նպատակի, նորությունների, երաժշտության, պայքրաի, սուրճի..»

– ի՞նչ կցանկանայիք լիներ Ձեր առաջնեկը` տղա

– ինչպիսի՞ն պետք է լինի հայ տղան` «Հումորով, հավատարիմ, ջիգյարով, նվիրված, թասիբով»

– Ինչպիսի՞ գրքեր եք սիրում.  Հոգեբանական

– 21-րդ դարի ամենակարևոր արժեքը- Ինֆորմացիա, փող, ընտանիք, գիտելիք, սեր, առողջություն, ազատություն
–  ձեր բնավորության ամենա վատ գիծը- անհամբեր եմ, խանդոտ եմ, շուտ եմ հիասթափվում
– За кого бы Вы отдали жизнь? – Тупой вопрос:    

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս