Գարեգին Նուշիկյանը` Տարոն Մարգարյանի մասին (տեսանյութ)

Այսօր Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ  ցուցակը գլխավորող  Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավին ներկա էր գտնվում նաև մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը: Նրա խոսքով` երկար ժամանակ է` ինքը Տարոն Մարգարյանի հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում, մասնավորապես, Կենտրոն համայնքի համար:

«Ես ակնկալում եմ, որ մոտակա  4 տարիներին մենք կհամագործակցենք և բավական լավ բաներ կանենք Կենտրոն համայնքի համար»,- ասաց Գ. Նուշիկյանը: 168.am-ի հարցին, թե որո՞նք Տ. Մարգարյանի աշխատանքում առավելություններն ու բացթողումները, Գ. Նուշիկյանը պատասխանեց, որ առավելությունները բազմաթիվ  են` երիտասարդ տարիքը, աշխատասեր լինելը, լավ ընտանիքից սերելը, լավ մարդ լինելը և այլն:

«Բացթողումներ չասեմ, բայց կան կիսատ մնացած աշխատանքներ` վթարային շենքերի, վերելակների, տրանսպորտի հարցերն են: Կարծում եմ` առաջիկա 4 տարիներին մենք զգալի առաջընթաց կունենանք բոլոր ուղղություններով»,-նշեց Գ. Նուշիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս