«Էդ հարցը խմբակցության ղեկավարությանը հարցրեք,- ասաց Լ. Խաչատրյանը, ապա մի քանի մետր քայլելով՝ շարունակեց պատասխանը,- Տենց շառ հարցեր ինձ մի տվեք»:
«Եվս մեկ անգամ հասկացա, որ մարդիկ կարևոր հարցերի շուրջ չեն կարողանում կողմնորոշվել կամ կենտրոնանալ և ներկայացնել հասարակությանն իրենց կարծիքը: Այսինքն՝ դու ինչի՞ն ես ձեռնպահ: Այսինքն՝ դեմ ես ընտրությունների՞ն»,- ասում է Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ ներկայացրեց մի նախագիծ, որի համաձայն՝ պատգամավորները պետք է ԱԺ հատուկ նիստ հրավիրեն ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հարցին, թե այդ դեպքում գործարարներ կա՞ն այդ ցուցակում, Վ. Այվազյանը պատասխանեց. «Գործարարներ, ասենք, կան, իսկ ի՞նչ ա եղել, պետք ա չլինե՞ն»:
Հետևելով Ձեր վարքագծին և հայտարարություններին՝ պետք է բարձրաձայնեմ, որ լուրջ մտահոգվելու սահմանաեզրին եք մոտեցել, որ ձախողում եք ընդհանրապես Ձեր իրավունքների անձնվեր պաշտպանությունը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ԿԸՀ կողմից ներկայացված 2012թ. մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին հաղորդագրությանը:
Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ համամի՞տ եք երեկ ՀՀ նախագահ ՍերԺ Սարգսյանի կողմից մամուլի ասուլիսում հնչեցրած այն արտահայտության հետ, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության շարքերում չկան օլիգարխներ:
Հիմա ընտրություն է տեղի ունենալու, և ես կարող եմ ասել, որ Ձեր ղեկավարած համակարգը կեղծելու է այդ ընտրությունները, որովհետև մեկ ամիս առաջ տեղի ունեցած ընտրությունները կեղծել է, և կեղծել է նաև 2006թ. խորհրդարանական ընտրությունները: Ընդ որում՝ դեկլարատիվ հայտարարություններ չեմ անում, կեղծել եք անձամբ Դուք, անձամբ իմ ներկայությամբ:
Սա էլ որերորդ անգամն է` ընտրությունները կեղծվում են, և ժողովուրդն իր բողոքի ձայնն է բարձրացնում: ՀԺԿ-ն ստեղծման օրվանից պայքարել և պայքարում է կեղծիքների և անօրինականությունների դեմ:
Քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հրավիրեց նիստերի դահլիճի կենտրոնական ամբինոի մոտ՝ ներկայացնելու «2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկների մասին» հաղորդագրությունը: Սա, սակայն, որոշ տարակարծությունների տեղի տվեց:
Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստին նոր, ստվերային Կառավարության կազմի անունների մեջ հնչել էր նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի անունը:
«Ես ծանոթ չէի այդ դիմումին: Փոստանջյանն անձնական ոճում ներկայացրեց այդ դիմումը»,- ասաց Թ. Պողոսյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոնհ Զուրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ ասաց. «Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է այս ընտրություններին:
«Սիրելի Րաֆֆի, փետրվարի 18-ին…..»,- այս տողերից հետո, սակայն, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց պատգամավորին՝ անջատելով նրա խոսափողը:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ եթե իրենք գտնեն այդպիսի 20-25 մարդ, ապա դա կարող է բեկումնային լինել: Եվ այդ թիմը ապրիլի 9-ին կարելի է ներկայացնել ժողովրդին, որը կառաջնորդի մեր պետությունը:
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Ր. Հովհաննիսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ, մեկ տարի ՀՀ զինված ուժերում գլխավոր շտաբում և բանակային կորպուսներում ոչ մի կադրային փոփոխություններ չանել:
Հրանտ Բագրատյան, Ստեփան Դեմիրճյան, Ժիրայր Սեֆիլյան, Նվարդ Մանասյան, Սամվել Կարաբեկյան, Արթուր Սաքունց, Պարգև Օհանյան, Կարինե Խոդիկյան, Անդրիաս Ղուկասյան …
Ավարտվեց իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասի մամլո ասուլիսը: Ասուլիսը սկսվեց նախատեսված ժամից մի քանի րոպե շուտ, և, չգիտես՝ ինչո՞ւ, ասուլիսի կազմակերպիչներն այլևս թույլ չտվեցին լրագրողներին ձայնագրիչները դնել սեղանին: Իսկ լուսանկարիչների համար հստակ սահման էր դրված, որտեղից անցնել-լուսանկարելն անթույլատրելի էր:
Երբ երեկ Մոսկվայից ինձ ճանապարհեցին, ինձ ասացին` այժմ դու գնում ես մի տաք երկիր, բայց ոչ այն պատճառով, որ այնտեղ լավ եղանակ է, այլ որովհետև այնտեղ ժողովուրդն ավելի մեծ ջերմությամբ կընդունի: Թեև երբևիցե չեմ եղել Հայաստանում, բայց բոլոր այն մարդկանց միջոցով, որոնց ճանաչում եմ, շատ լավ եմ ճանաչում Հայաստանը:
«Ի՞նչ կոմպրոմիս անդրաշխարհի հետ, որին է պատկանում դիակը՝ մահն այն միակ փաստն է, որի դեմ ոչ մի խաղ չկա»,- ասում է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը
«Օր ա լինում, հացը բաժանում եմ մասերի` մի կտոր, եթե ուտեմ, հաջորդ օրը չեմ ունենա: Այ էդ ձևով եմ ապրում: Օր ա լինում` արցունքներս եմ ուտում»,- ասում է Սիլվան
Երեկ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության գիշերային հերթափոխի աշխատակիցները չէին ընդունում հերթափոխը: Բողոքի պատճառներից մեկն ընկերության կողմից փետրվար ամսվա հավելավճարային աշխատավարձը չստանալն էր, ինչպես նաև աշխատակից Արմեն Խուրշուդյանին աշխատանքից ազատելը:
Իշխանությունը երբեք էլ կամովին չի զիջի իր դիրքերը, հասարակական վերջին պոռթկումներն էլ իրենց հոգին կավանդեն, հիասթափությունն է՛լ ավելի կխորանա: Մարդկանց բռնությամբ երջանկացնելու ծրագիրն էլ ցանկալի արդյունք չի արձանագրելու:
Հո Րաֆֆին ուրի՞շ մարդ չի, հայ մարդ ա, մեր Րաֆֆին ա, բայց ես չեմ հասկանում Րաֆֆիի ներկայացրած պահանջները` փոխզիջման տեղ թողնո՞ւմ ա, թե՞ չէ` ըստ ձեզ: Կարծում եմ, որ՝ ոչ:
Ես չգիտեմ, չեմ կարող Սերժ Սարգսյանի տեղ պատասխանել, բայց որ ես լինեմ, սկի դեպի Օպերա էլ չեմ նայի: Ես խոսում եմ իմ անունից` Համլետ Հարությունյան: Ես իրավունք ունեմ իմ կարծիքն ասելու: Եթե ես լինեի նախագահի տեղը, դեպի Օպերա էլ չեմ նայի, ի՞նչ մնաց, թե գնամ:
Ասում են, թե իբր սա հեղափոխություն է:Ըստ իս, հեղափոխությունն անարյուն չի լինում: Սա հեղափոխություն չէ: Հեղափոխության փորձ էր 2008թ. Մարտի 1-ը: Այո՛, դա հեղափոխության փորձ էր: Իսկ հացադուլի առնչությամբ` ասեմ հետևյալը: Հիշո՞ւմ եք մի դեպք, երբ իշխանությունները տեղի տված լինեն այդ կարգի մանկամիտ խաղերի:
«Ամբողջ գիշեր չենք քնել: Ահավոր էր: Ձայնից արդեն սարսափում էինք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին կապանցիները:
Ես ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ այդ շարժումը կարող է հաղթական ավարտին հասնել, կամ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է ինչ-որ ձեռքբերում գրանցել: Ակնհայտ է, որ իշխանությունը չի գնալու լուրջ զիջումների և պատրաստ չէ, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ակնկալում, բերել և իշխանությունը հանձնել ժողովրդին:
«Ձեզ հարմար օր և ժամ հրավիրում եմ այդ զրույցը, այդ երկխոսությունը, այս համազգային տագնապը հաղթահարելու համար մեր նստարանի վրա բաց կամ փակ քննարկման, որոշումը Ձերն է»
«Շատ տխուր է, որ մենք էս երկրում ենք, որ ընտրությունների հետևանքով առաջին տեղը գրաված թեկնածուն ստիպված է հացադուլով ապացուցել, որ ինքն է հաղթել»,- ասում է Ա.Սարգսյանը