Բաժիններ՝

Պղպջակների փառատոն՝ Հյուսիսային պողոտայում (լուսանկարներ)

Այսօր Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ ամենամյա Dreamflash պղպջակների փառատոնը:

Ֆլեշմոբի կազմակերպիչները նախապես Facebook սոցիալական ցանցում գրել էին, որ փառատոնի բոլոր մասնակիցները միջոցառմանը պետք է ներկայանան բարձր տրամադրությամբ, վառ հագուստով և ժպիտով:

Կարճ ժամանակում Հյուսիսային պողոտան լցվեց օճառային պղպջակներով և բարձր տրամադրությամբ:

Ի դեպ, միջոցառման ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարբերանշանը կրող վերնաշապիկով մի խումբ երիտասարդներ՝ հավանաբար Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, բուկլետներ էին բաժանում մասնակիցներին, չնայած նրան, որ փառատոնի կազմակերպիչները նախօրոք  տեղեկացրել էին, որ միջոցառման շրջանակում քաղաքական պաստառները, կարգախոսները և տարբերանշաններն արգելվում են:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930