ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարի պաշտոնը այսուհետ կզբաղեցնի խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, այս հարցի լուծման համար կարիք չկար որևէ ժամանակ սպասել Աղվան Վարդանյանի հեռանալուց հետո:
Վաղվա համար միակ ճիշտ լուծումը կլինի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ դրանից հետո կսկսվի կարևոր փուլը` երկիրը ռելսերի վրա դնելու փուլը:
Մայիսի 8-ին ՀՀ վարչապետի ընտրության կայացման հարցում կասկածողներ արդեն գրեթե չկան։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն իրենք փաստում են, որ մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ ընտրությունը կայանալու է, և Նիկոլ Փաշինյանն ընտրվելու է վարչապետ։
«Իհարկե, բոլորին այդ հարցը հետաքրքրում է, և դա տրամաբանական է, որովհետև Հայաստանում բոլոր անձերն ունեն թե՛ իրենց պատմությունը, թե՛ իրենց համբավը, և բոլորն իրենց մասին ամեն ինչ գիտեն»։
ՀՅԴ-ն դեռևս չի քննարկել, թե Աղվան Վարդանյանի մանդատը վայր դնելուց հետո ում է «գործուղելու» խորհրդարան։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, այդ որոշումը կկայացվի մանդատի թափուր մնալուց հետո։
«Ամբողջ խնդիրն այն է, թե արտահերթ ընտրություններն ինչ ժամկետում է հնարավոր կազմակերպել։ Կարծում եմ, որ ժամկետների հարցը հավելյալ քննարկման առարկա պետք է դառնա քաղաքական ուժերի կողմից, որովհետև բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները հստակ պետք է տրվեն և, ըստ այդմ, ժամանակացույցը ձևավորվի»:
«Ծառուկյան» խմբակցությունում դեռևս չեն քննարկել հարցը՝ արդյո՞ք իրենք պատրաստ են Նիկոլ Փաշինյանի վարչապետությանն աջակցելուց հետո միանալ նրա ժամանակավոր կառավարությանը և ստանձնել քաղաքական պատասխանատվություն այդ կառավարության համար։
Հայաստանի խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներն այսօր մեկնել Արցախ՝ նախագահ Բակո Սահակյանի հրավերով։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպելու են Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվելու է ներհայաստանյան իրավիճակը։
Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված Էմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ անդամ։
«Ժամանակավոր կառավարությունը, ինձ թվում է, շատ ճիշտ կլինի, եթե թեկուզ իր ժամանակավոր բնույթով՝ մշտական դառնալու ակնկալիքով, ստեղծվի՝ ըստ պրոֆեսիոնալիզմի, ոչ թե՝ ըստ կուսակցական պորտֆելների, ոչ թե՝ ըստ ինչ-որ ուժերի համամասնության, այլ ուղղակի»:
«Փաստացի տեսնում ենք, որ որոշակի հարաբերություններ և խոսակցություններ կան, թե ովքեր կարող են լինել այդ նախարարները, ովքեր ինչ պաշտոններ կարող են զբաղեցնել, բայց, ես կարծում եմ, որ այս պահին այդ մասին խոսելը ժամանակավրեպ է»:
ԵԱՏՄ շրջանակներում մաքսային հաշիվների բաշխման հետ կապված խնդիրներ կան Ղազախստանի հետ։ Ինչպես այսօր ԱԺ նիստում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՎՊ նախագահ Լևոն Յոլյանը, բաշխման ենթակա, կամ ոչ ենթակա մաքսային հաշիվները վերահսկում են ԵԱՏՄ դատարանը, համապատասխան հանձնաժողովները։
Ազգային ժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Ազգային ժողովն այսօր նիստում քննարկեց Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը։ Առաջադրված է Էմիլ Բաբայանի թեկնածությունը։
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց իր ղեկավարած կառույցի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը։ Նա նշեց, որ 3 գործերով նյութեր՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Գյուղատնտեսության նախարարության՝ ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագրի մասով, ուղարկվել են գլխավոր դատախազություն։
«Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական 4 խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսակետից։ Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան»։
Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ:
Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի հետ։
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հատուկ նիստում իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ ժողովրդի հաղթանակը որևէ կերպ չի կարող կասկածի տակ առնվել։
Աղվան Վարդանյանի որոշումն անակնկալ էր իր իսկ խմբակցության համար։ Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ խղճի մտոք քվեարկությունը պատգամավորի իրավունքն է, բայց ՀՅԴ-ն ունի ավանդույթներ, նման քայլը դեմ է դրանց։
«Ես հիմա այս ամբիոնից հայտարարում եմ՝ թշնամու զորքերում ամբողջ գծի երկարությամբ ոչ մի տեղաշարժ չկա։ Այս պահի դրությամբ, ճշտված ամեն տեսակի, դուրս կգանք, կապացուցեմ, ոչ մի տեղաշարժ չի եղել։ Երևի ադրբեջանցիք ավելի խոհեմ են, քան թե մենք»,- այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում հայտարարեց, որ նախապայման է ստեղծում, որպեսզի Հանրապետականի ելույթը չընդունվի սրերով, վատ տոնայնությամբ։
Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հանրապետականներին իր օգնությունն առաջարկեց ու հայտարարեց, որ այս պահին Հանրապետության հրապարակում դրված է մեծ էկրան ու հարյուր-հազարավոր քաղաքացիներ նայում են ՀՀԿ-ականներին, նայում են անհատապես ու նայելու են, թե ինչպես է ամեն մեկը քվեարկելու։
«Նայե՞լ եք ժողովրդի աչքերի մեջ, տեսե՞լ եք՝ որքան երջանիկ է, 99 թ. մայիսին այսպիսի իրավիճակ էր, դա կոտրվեց Հոկտեմբերի 27-ով։ Մենք կարող ենք նորից այս միասնությունը ձևավորել»,- այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։
«Անսահման դժվար է հոսանքին հակառակ գնալը, թեև ժողովրդի վստահությունը վայելող այլ գործիչներ էլ ենք տեսել՝ նաև տխուր վերջաբանով։ Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունն ու վճռականությունը, ես հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը, այսօրվա ելույթը, հարցերի պատասխաններն էլ այդ են վկայում»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ կասկած հայտնեց, որ Հանրապետականն իր միասնականությունը կպահպանի։
«Պարոն Մելիքյան, Նիկոլ Փաշինյանն այդ ե՞րբ ա իշխանության եղել, կարող ա՞ էլի ա վարչապետ եղել, չենք իմացել։ Ասում եք՝ 96-ին Փաշինյանն էր իշխանության, «Նաիրիտը» փակեցին։ Եթե հումոր եք անում, լավ, բայց եթե հումոր չեք անում, էդ ի՞նչ եք ասում»,- այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Որևէ տեղ էմոցիաներ չեն կարող լինել, որովհետև այսօրվա և՛ քվեարկությունից, և՛ համաժողովրդական շարժումից կախված է լինելու մեր երկրի ապագան։ Երկրի ապագան պետք է սառնասիրտ և սթափ որոշել, պարո՛ն Բեքարյան։ Երբ դուք հայտարարություններ եք անում, որը քաղաքական չի, երկրորդ քաղաքական ուժին ինչ-որ ստոր, պլինտուսից ներքև հայտարարություն եք անում, թե 2 րոպե, 5 րոպե առաջ գնացիք միացաք»:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանն այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ հայտարարեց, որ շատ բարդ է այսօր զգալ, տեսնել կամ պատկերացնել ճիշտ լուծումը՝ հաշվի առնելով, թե ինչ իրավիճակ ունենք, որը Նիկոլ Փաշինյանն անվանում է ճգնաժամ։
Այսօր ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ բոլորի աչքերի մեջ միշտ ուղիղ է նայել ու չի ստել, ներառյալ՝ Նիկոլ Փաշինյանի։