ՎՊ-ն 3 գործերով նյութեր է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց իր ղեկավարած կառույցի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը։ Նա նշեց, որ 3 գործերով նյութեր՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Գյուղատնտեսության նախարարության՝ ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագրի մասով, ուղարկվել են գլխավոր դատախազություն։

Սևան ազգային պարկում իրականացված վերահսկողության արդյունքների հիման վրա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք փաստերի առիթով գլխավոր դատախազությունը հարուցել է քր. գործ, իսկ մնացած նյութերով ուսումնասիրությունները շարունակվում են։

«Ելնելով նախաքննության գաղտնիության սկզբունքից՝ զերծ կմնանք առավել մանրամասն տեղեկություններ ներկայացնելուց»,- ասաց Լ.Յոլյանը։

Նա նշեց, որ վերահսկողության շրջանակն առավել մանրամասն ու խորքային դարձնելու նպատակով իրենք ուսումնասիրություն են իրականացրել նաև վերահսկող օբյեկտներում։ Ըստ նրա՝ այս տարի նոր մոտեցումներ են ընդգրկել և վերհսկողի պարզաբանումները կցում են իրենց հաշվետվությանը, ինչը ՎՊ-ի աշխատանքի առավել թափանցիկությունն է ապահովում։

Լ.Յոլյանը կարևորեց ոչ միայն գնումների ժամանակ ձեռք բերված ապրանքների գները, այլ նաև իրականացված ծրագրերի արդյունավետությունը։ Ներկայացնելով գյուղոլորտում իրականացված ստուգումների արդյունքները՝ ՎՊ նախագահը նշեց, որ նախարարությունը ձեռք բերված գյուղտեխնիկայի ուսումնասիրություն չի իրականացրել, կոոպերատիվների գույքի մոնիտորինգ չի կատարել, գյուղտեխնիկան մատակարարվելուց հետո շատ դեպքերում չի օգտագործվել, կոոպերատիվների մեծ մասն էլ ձևական բնույթ ունի, և այլն։

«Բերված օրինակը վկայում է, որ կան ծրագրեր, որտեղ կա իրավիճակը շտկելու և կառավարումը բարելավելու հստակ անհրաժեշտություն»,- ասաց Լ.Յոլյանը՝ կարևորելով ԱԺ-ի հետ Վերաքննիչ պալատի սերտ համագործակցությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031