«Նայե՞լ եք ժողովրդի աչքերի մեջ, տեսե՞լ եք՝ որքան երջանիկ է, 99 թ. մայիսին այսպիսի իրավիճակ էր, դա կոտրվեց Հոկտեմբերի 27-ով». Արտակ Զեյնալյան

«Նայե՞լ եք ժողովրդի աչքերի մեջ, տեսե՞լ եք՝ որքան երջանիկ է, 99 թ. մայիսին այսպիսի իրավիճակ էր, դա կոտրվեց Հոկտեմբերի 27-ով։ Մենք կարող ենք նորից այս միասնությունը ձևավորել»,- այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն դեմ է արտահայտվում Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, պատճառաբանելով, թե նա երբեք վարչապետ չի եղել, նաև չեն ընդունում, որ ՀՀԿ-ն կարող է քաղաքական փոքրամասնություն լինել։

«Մենք չենք ընտրում առաջիկա 5 տարվա համար վարչապետ»,- ասաց Ա.Զեյնալյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանի կառավարության առաքելությունը լինելու է ազատ ու արդար ընտրությունների անցկացումը։

Ա.Զեյնալյանի համոզմամբ՝ ՀՀԿ-ն չի կարող երաշխավորել ազատ ընտրությունների անցկացում, ինչը վկայում են նախկին ընտրությունները, և ուրիշ ոչ ոք չի կարող։

Ըստ նրա՝ մարդկանց բողոքը երբեք չի լսվել, և մարդկանց ցասումն արդարացի է։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031