Հանքարդյունաբերության մետաղական օգտակար հանածոների արդյունահանմամբ զբաղվող 28 կազմակերպություններում ստուգումներ կիրականացվեն։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ստուգումներ կազմակերպելու համար ՀՀ վարչապետի հանձնարարականը խնդրել է բնապահպանության նախարարը։
Այսօր կառավարության նիստի սկզբում՝ նախքան օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նամակներ է ստացել ռուսական «Ռոսսելխոզնադզորից»` Հայաստանից գյուղմթերքների արտահանման խնդիրների մասին: Նա տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ ինքը չգիտի այդ նամակների մասին:
Մայիսի 23-ից ԱԱԾ-ի սկսած գործողությունների արդյուքնում կան բերման ենթարկված անձինք: Այսօր կառավարության նիստից առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասաց, որ շուտով հրապարակումներ կլինեն, հանրությունն էլ կտեղեկացվի այդ մասին:
Առաջիկայում Հայաստանի բոլոր մարզերը նոր ղեկավարներ կունենան: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ՀՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տպավորություններս դրական են, աշխատանքային, հույս ներշնչող` համատեղ աշխատանքի և բարեփոխումների տնտեսական ոլորտում»:
«Բոլոր այն կառույցները, որոնք գտնվում են մեր անվտանգության տեսչության ներքո, մենք արդեն պլանը մշակել ենք և գործառույթները սկսել ենք և, բնականաբար, բոլորը կլինեն հանրային և բոլորը կանցնեն տեխզննում և անվտանգության նորմերին կհամապատասխանեն»:
Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը վստահ է, որ երկար տարիների նախարարի աշխատանքային իր փորձը կնպաստի նոր պաշտոնում լավ աշխատանքին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ սպորտից ԱԻՆ տեղափոխվելու մասին քննադատություններին շատ լավ է վերաբերում, քանի որ քննադատությունները զգոնացնում են:
ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հարցն այս պահին չի քննարկվում: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, նոր կայանի կառուցման անհրաժեշտություն ինքը չի տեսնում:
Իրանից գազ գնելու և ռուսական գազին այլընտրանք ստեղծելու շուջ բանակցություններ նորանշանակ կառավարությունը չի վարում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
«Հլը նոր-նոր նշանակել են, չեմ ճանաչում: Ջահել տղա են, ի՞նչ վատ ա, պիտի անպայման քյաֆթառնե՞ր ըլինին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով նորանշանակ նախարարներին:
«Մենք ասել ենք, որ ավելի շատ հակված ենք ոչ թե ժամկետների, այլ ողջամիտ քայլերի, որոնք ենթադրում են համապատասխան նախապատրաստական աշխատանք: Բոլորն ընդունում են, չէ՞, որ ինքնանպատակ ընտրություններ անցկացնելը ոչ մեկին ձեռնտու չէ: Եթե այդպես էր, կարելի էր միանգամից չհաստատել ծրագիրը, անցնել մյուս փուլերով և գնալ ավելի արագ ընտրությունների»:
Նիկոլ Փաշինյանն ինքն է նաև ցանկություն հայտնել, որ կառավարությունը ձևավորվի ՀՅԴ մասնակցությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նշելով, որ իրենք դա նորմալ են համարել և որևէ սակարկություն չեն արել պորտֆելների կամ այլ հարցերի հետ կապված:
«Մենք գնալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչպես միշտ ունենալով ամենաբարձր նշաձողը՝ հավակնել ու ստանալ մեր հայրենակիցների ձայների բացարձակ մեծամասնությունը»:
«Քաղաքացին, որ դուրս էր եկել, իր իրավունքն էր պաշտպանում, պետք է հիմա սովորի, որ եթե հիմա արտահերթ ընտրություն լինի, նորից չպետք է գնա քաղաքական կուսակցությունների դռան դիմաց սպասի իր 10 հազար, 20 հազար, 5 հազար դրամին»:
Է.Շարմազանովը տարակուսեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի միջամտելու դատարական համակարագին, բայց միջամտում է օրենսդիրի կամ ՏԻՄ-ի աշխատանքին:
«Երեկվա իմ հայտարարությունը ենթադրում է, որ ես պայքարելու եմ, որպեսզի Երևանը չաղավաղվի և չշարունակվի այն քաղաքականությունը, որ տեղի է ունեցել մինչ օրս: Այս օրերին, այս քաղաքական իրավիճակում ես ճիշտ եմ համարում դեռ պայքարել ավագանու մանդատը պահելու համար»:
«Իմ կարծիքով՝ մենաշնորհները վերացել են Կարեն Կարապետյանի օրոք: Ես չգիտեմ, միգուցե տնտեսության զարգացման համար որոշակի լավ քայլեր Կարեն Կարապետյանի օրոք եղել են, վատ է եղել, բայց այն, որ մենաշնորհները Կարեն Կարապետյանի օրոք… իրապես սառույցը կոտրվեց, ես որպես տնտեսագետ և որպես իավաբան կարող եմ դա ասել, որ դա իականություն է»:
«Ես կարող եմ երաշախավորել միայն ինձ համար: Ես հորդորում եմ համապատասխան մարմիններին, որ իրենք անաչառ լինեն և որոշակի վենդետաներ, որոշակի քայլեր, որ հիմնավորված չեն լինելու, որ հետագայում պարզվելու է այդ քայլերը հիմք չեն ունեցել, չանեն»:
«Գարեգին Չուգասզյանին ազատությունից զրկելու առաջին իսկ օրվանից սկսած նրա եղբայրն Ավետիք Իշխանյանի միջոցով ինձ հետ անձամբ կապի մեջ էր և հենց առաջին օրը մենք այց կազմակերպեցինք ՔԿՀ, խուցը անհապաղ փոխելու պահանջ էինք ներկայացրել, որովհետև այդ օրերին պայմանները մեզ չէր բավարարում, քանի որ պարոն Չուգասզյանը արդեն գտնվում էր հացադուլի մեջ»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը «թավշյա հեղափոխության» օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով` շուրջօրյա` գիշերային հերթապահությամբ: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը, իրենք բազմաթիվ խախտումներ են արձանագրել։
«Մեզ համար «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում նախընտրելի թեկնածուն Լենա Նազարյանն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը` հավելելով, որ առաջիկա քննարկումների արդյունքում որոշում կկայացվի:
ԱԺ «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ չի միջնորդել ԱԱԾ պետի պաշտոնում Արթուր Վանեցյանի նշանակման համար:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատրաստ չէ որևէ պատասխան տալ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, սակայն գտնում է, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունը չի պարտադրում ընտրություններ:
ԱԺ «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանն իրեն տեսնում է օրենսդիր մարմնում և ՏԻՄ կառավարման համակարգում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Սիմոնյանը:
«ՀՀԿ-ն պատրաստ է ծավալել քննարկումներ նույն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, և մեր վերջնական որոշման կհանգենք քննարկումների արդյունքում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Դա կարևոր հայտարարություն էր և դա միշտ է ասվել, որ մինչև Արցախը չմասնակցի բանակցություններին, առաջընթաց անհնարին է: Դա նոր չէ, դրա մասին համանախագահները միշտ ասել են, որ ուշ, թե շուտ Արցախը պետք է բանակցի»:
ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջիկա օրերին նիստ կգումարի և կընտրի խմբակցության ղեկավարին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելքի» նորընտիր պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
«Ես մտահոգվելու տեղիք չունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նովո)` խոսելով նոր կառավարության կողմից կոռուպցիոն բացահայտումների մասին:
«Ընդհանրապես չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ էնպես, ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի և իմ դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես նորից եմ ասում` ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ հարցերին, և երբ որ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա»: