Աղվան Վարդանյանի մանդատի ժամկետը լրանում է մայիսի 10-ին

ՀՅԴ-ն դեռևս չի քննարկել, թե Աղվան Վարդանյանի մանդատը վայր դնելուց հետո ում է «գործուղելու» խորհրդարան։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, այդ որոշումը կկայացվի մանդատի թափուր մնալուց հետո։

«Կա Ազգային ժողովի կանոնակարգ-օրենք, համապատասխան ընթացակարգ, երբ այդ ընթացակարգով սահմանված ժամկետներում մանդատը կմնա թափուր, նոր որոշում կկայացնենք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը պատգամավոր էր ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով։ Նրա հրաժարականից հետո, այդ ցուցակով հաջորդ թեկնածուն Ռուզաննա Առաքելյանն է։

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն դեռևս ոչ մի բան չի ասվել մանդատի մասին։

«Դեռ ոչ, որևէ բան ինձ չի ասվել, և նման քննարկում էլ չի եղել, հավանաբար՝ երկուշաբթի»,- ասաց Ռ.Առաքելյանը։

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունները համարվում են դադարեցված:

Աղվան Վարդանյանն ԱԺ նախագահին հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 3-ին։ Այսինքն՝ ժամկետը լրանում է մայիսի 10-ին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031